«Էթնիկ հողի վրա խմորումներ Իրանում․ սա գոյաբանական սպառնալիք է ՀՀ-ի համար»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 350 Շաբաթ, 07 մարտի, 2026 թ., 21:36 ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Աննա Գրիգորյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ընթացքում քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը նախընտրական շրջանում, Իրանի նկատմամբ ԱՄՆ և Իսրայելի հարձակումների վտանգը մեր երկրի համար և այլ հարցեր: «Աշխարհը խառնվել է, և այն, ինչ կատարվում է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև և ընդհանրապես աշխարհակարգի փլուզումը վտանգավոր է, անկանխատեսելի են հետևանքները։ Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում ԱՄՆ-ը և Իսրայելը․ նպատակը ակնհայտ է․ ոչ միայն ռեժիմի փոփոխություն, այլև պետության տեսակի փոփոխության մասին է հիմնական խոսքը․ էթնիկ փոքրամասնություններին կոչ են անում դուրս գալ իշխանության դեմ։ Հիմա պատկերացրեք՝ էթնիկ հողի վրա խմորումներ Իրանում․ ինչի՞ կարող է դա բերել, 17-20 միլիոն ադրբեջանցիներ և այլ ազգություններ և մեր հարևան ու բարեկամ երկիրը․ դա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար, և գոյաբանական սպառնալիք է»,- ընդգծում է Ռոբերտ Քոչարյանը։ Աղբյուրը` Ռոբերտ Քոչարյան |

«Իրանի դեմ պատերազմը դեռ ավարտված չէ, հնարավոր են նոր զարգացումներ». Նեթանյահու
10710:18
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը (տեսանյութ)
11609:18
«Տղերքն արդեն տանն են»․ Վահան Հովհաննիսյան
10309:12
«Ահավոր վտանգը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին». Գևորգ Դանիելյան
34602:06
«Պետք է ընթանա ո՛չ թե փակ, այլ հրապարակային ձևաչափով բաց դատավարություն». Արեգ Սավգուլյան
23900:36
«Քոչարյանն ու Փաշինյանը համոզել են Կրեմլի ղեկավարին, որ այդ կոմբինացիան ՌԴ շահերից է բխում.» Արթուր Դանիելյան
323Երեկ, 20:06
«Ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իրենց վրայից չեն մաքրելու». Միհրան Հակոբյան
251Երեկ, 17:36
Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների նոր փուլի մասին
330Երեկ, 16:57
