«Սամվել Կարապետյանի թիմը պետք է մշակի արագ արձագանք»․ Հակոբ Բադալյան
![]() 196 Երկուշաբթի, 09 մարտի, 2026 թ., 10:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ինչպես և սպասվում էր, կառավարող ուժի ներկայացուցիչները լայնորեն ձեռնմուխ են եղել Վիտալի Բալասանյանի հայտարարությունն օգտագործելուն: Բոլորովին զարմանալի չէ, որ կառավարող ուժը թե իր քարոզչության, թե Սամվել Կարապետյանի դեմ հակաքարոզչության համար օգտագործում է Բալասանյանի հայտարարությունը: Իսկ ինչո՞ւ չպետք է օգտագործեն: Իսկ ո՞վ չէր օգտագործի այդպիսի նախընտրական նվերը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի թիմը պետք է անուշադրության չմատնի այդ հանգամանքը, ըստ այդմ մշակի արագ արձագանք: Մասնավորապես, անդրադառնալով Բալասանյանի հայտարարության բովանդակությանն ու այդ առնչությամբ հստակ արտահայտելով իրենց դիրքավորումը, որ իրենց պատկերացմամբ «ուժեղ Հայաստանը» այսպես կոչված «միութենական պետության» մեջ գտնվող Հայաստանը չէ, և որ դա պարզապես սադրանք է իրենց դեմ: Քաղաքական մշակված հակազդեցության բացակայության պարագայում հնարավոր է եզրակացնել, որ՝ կամ Կարապետյանը բացարձակ համոզված է իր հաջողության հարցում և չունի այդօրինակ հակաքարոզչության հետ կապված մտահոգություն, կամ՝ չունի հաղթանակի իրական ձգտում: Ինքս, իհարկե, իրավիճակը չեմ գնահատում այդ երկու, այսպես ասած, «ծայրահեղության» տրամաբանությամբ, բավականին էական եմ համարում Սամվել Կարապետյանի գործոնը ներկայիս թե նախընտրական, թե ընդհուպ որոշակիորեն պատմական ժամանակահատվածի համատեքստում, հետևաբար կարծում եմ, որ արձագանքելը կարևոր է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Բաքվում շարունակվում է «արևմտյան ադրբեջան» զավթողական կոնցեպտի գաղափարական զոնդաժը»․ Նարեկ Գալստյան
6809:48
«Իրանը ԱՄՆ-ի կողմից էներգետիկ օբյեկտներին հասցված մեկ հարվածին կպատասխանի մի քանի նմանատիպ հարվածներով»․ Ղալիբաֆ
9809:46
«Վիկտորն ու Քոչարյանը գործուն մասնակցություն են ունեցել Նիկոլին բերելու, պահելու, վերալեգիտիմացնելու մեջ». Արթուր Դանիելյան
17903:06
«Մեկ տարի առաջ Ադրբեջանի ներկայացրած պահանջների զգալի մասն արդեն կատարված է». Արա Պապյան
16402:06
Իրանը Զելենսկիին մեղադրել է Մերձավոր Արևելքին «խաբելու» մտադրության համար
274Երեկ, 22:31
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թոմ Բերենդսենի հետ
244Երեկ, 21:30
«Կարծես թե Թրամփը չափից շատ շատախոս է՝ իրավիճակին տիրապետող մարդու համար». Հակոբ Բադալյան
177Երեկ, 18:30
«Ուկրաինան պատրաստ է հրադադարի՝ Զատկի տոներին»․ Զելենսկի
356Երեկ, 18:01
