«Ռմբակոծվող Իրանի պարագայում ինչո՞ւ եք բացում քաղաքը»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամիրյանն էլ միացավ «խաղաղությամբ» լի ստվերազուրկ փողոցների ցանկին…
2023-ից ի վեր Երևանի իշխանության ձեռագրով գրվեց հազարավոր ծառերի սպանդի պատմությունը՝ «փայլուն հաջողած» ծրագիր։ Շատ հարմար կատարող էլ ունեն, ում վստահում են անվերապահորեն և ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ նշում որպես «սիրած գործ»…
Բարբարոսություն, ուրիշ ոչինչ։ Այս թիմի «գիտնականները» ԲՈԼՈՐ քաղաքապետերին՝ նախկին և ներկա, «գիտական փորձից ելնելով»՝ համոզեցին, որ թեղիները խորը էտով պետք է բուժել… Հիմա էլ նույն հաջողությամբ պնդում են, որ նախկինում արված «խորը էտի պատճառով» ծառերը հատել է պետք։
Ասում են, մի լավ հեքիաթ կա, «Համակարգային կոռուպցիա» վերնագրով…
Սիրելի երևանցիներ, երեք տարի՝ ձեր կողմից ինձ վստահված մանդատով, առավելագույնն արեցի, որ բացատրեմ իշխող ուժին այս ծրագրի կործանարար հետևանքները բոլորիս կյանքի համար։ Ցավոք, իմ և նրանց շահը տարբեր է։
Մի հարց է տանջում ինձ, ռմբակոծվող Իրանի պարագայում ինչո՞ւ եք բացում քաղաքը, նպատակը ո՞րն է…»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
148720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77019.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106113.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123610.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134807.10.2026, 01:06