«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
![]() 309 Երկուշաբթի, 16 մարտի, 2026 թ., 13:12 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր արդեն որերորդ անգամ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարում է, որ իրանցիները ցանկանում եմ բանակցել, իսկ երեկ ընդհանրապես նշեց, որ իրենք խոսում են Իրանի հետ։ Մինչդեռ իրանական կողմը մի քանի մակարդակներով պաշտոնապես հայտարարում է, որ ոչ միայն չի բանակցում ԱՄՆ-ի հետ, այլ նաև չի էլ պատրաստվում դա անել։ Ընդ որում, Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից հետո չեն բավարարվելու իրանական երեք նախապայմանները՝ Իրանի լիարժեք միջուկային ծրագիր ունենալու իրավունքի ամրագրում, տնտեսական պատժամիջոցների ամբողջական չեղարկում, պատերազմի ընթացքում Իրանին հասցված վնասի լիակատար փոխհատուցում կամ, այլ խոսքերով, ռազմատուգանքի վճարում։ Իրանական մեկ այլ նախապայման էլ իրականում գոյություն ունի, որն ուղիղ չի բարձրաձայնվում, սակայն, ըստ էության, այժմ, փաստացիորեն, իրականացվում է, և դա Հորմուզի նեղուցի ամբողջական կառավարումն է Իրանի կողմից»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին
2111:30
«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան
4111:24
«Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
7910:48
«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13010:36
«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10010:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8010:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
15809:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
17009:33
