Առուշը որոշել է երկու լարի վրա խաղալ. «Հրապարակ»
![]() 118 Այսօր, 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հրաժարականի դիմումը պայմանավորված է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի քաղաքական դիրքորոշմամբ, ավելի կոնկրետ ասած՝ ճամբարափոխությամբ։ Ժամանակին ընդդիմադիր և Նիկոլ Փաշինյանին «սյունյաց ողջույններով» դիմավորելու ակցիան կազմակերպած Առուշանյանը, որը կալանք կրեց, 2021 թվականին էլ «Հայաստան» դաշինքի անդամ էր, սահուն անցում է կատարել դեպի իշխանական ճամբար և վերջերս անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին է մասնակցել։ Բայց նա փորձում է երկու լարի վրա խաղալ՝ համայնքապետարանում վստահեցրել է, որ ընտրություններին ՔՊ-ի օգտին չի աշխատելու, ՔՊ-ին էլ վստահեցնում է, որ Գորիսն իրենցն է, և նախօրեին ինքնակամ միացել էր Փաշինյանի քարոզարշավին, երբ վերջինս Գորիսում էր։ Հենց այս քայլն է, ըստ լուրերի, Յոլյանի համար որոշիչ։ Նա, մեր տեղեկություններով, ընդդիմադիր մի քանի շրջանակներից առաջարկներ ունի, բայց որոշել է ընդունել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» առաջարկը և առաջիկայում կհայտարարի այդ մասին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Եթե ԱՄՆ-ն չի կարողանում պաշտպանել սեփական ռազմաբազաները, ինչպե՞ս էր պաշտպանելու Հայաստանին»․ Արթուր Խաչիկյան
8310:24
«Իրանական երկարաժամկետ ռազմավարությունը նախատեսում է ստատուս քվոյի փոփոխություն՝ հօգուտ Իրանի». Վարդան Ոսկանյան
8910:18
«Իրանում հակամարտությունը շուտով կավարտվի»․ Թրամփ (տեսանյութ)
8210:12
«Հուսով եմ՝ շատ շուտով Մոջթաբա Խամենեին ևս մեկ ուղերձով կդիմի հանրությանը»․ Բաղայի
11809:39
Առուշը որոշել է երկու լարի վրա խաղալ. «Հրապարակ»
11809:06
«Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն». Վահե Հովհաննիսյան
14600:42
«Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է նաև ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները». Վարդան Ոսկանյան
19700:12
«Փաշինյանի քաղաքական հաշվարկը կարող է բերել իրավիճակի, որտեղ ՀՀ-ն կհայտնվի հերթական աշխարհաքաղաքական փակուղում». Արմեն Հովասափյան
119Երեկ, 23:48
