«Մինչ դուք սպասում եք, որ նախարարը բարեհաճի պատասխանել, ժամանակը գնում է»․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիկին նախարարը կրկին տեսանյութ է հրապարակում, որտեղ առցանց հաշվիչով ձևավորում է ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ աշխատավարձը...
Տիկին նախարարը կամ չի հասկանում, կամ էլ միտումնավոր չի ուզում հասկանա, որ ԲժշկիՁայն նախաձեռնող խմբի օրակարգի առաջին հարցը վերաբերվում է ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ աշխատավարձի ձևավորմանը: Երկու տարբերակներն էլ բացասական են...
Եվ կրկին տիկին նախարարը չի պատասխանում մեկնաբանություններում իրեն գրվող նեղ մասնագետների, բուժքույրերի, շտապ օգնության բժիշկների և անէսթեզիոլոգների աշխատավարձերին վերաբերվող հարցերին:
Կոլեգաներ ջան, մինչև դուք «սպասում» եք, որ նախարարը բարեհաճի ձեզ պատասխանի՝ ձեր ժամանակը գնում է, աշխատավարձերը նոր հաշվարկով ձեզ տրվում է և դուք ստեղծում եք նման աշխատավարձով աշխատելու նախադեպ, որը հետագայում փոխելն ավելի բարդ է լինելու»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75812.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85810.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104307.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99607.09.2026, 09:24