Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը որոշակի պայմաններով

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար որոշակի պայմաններով, այդ թվում՝ պատժամիջոցների երաշխավորված վերացման դեպքում, հաղորդում է Tasnim-ը։
«Հորմուզի նեղուցի հնարավոր վերաբացումը կախված է այնպիսի նախապայմաններից, ինչպիսիք են պատժամիջոցների երաշխավորված վերացումը, ամերիկյան [ռազմական] բազաների փակումը, [իրանական] սառեցված ակտիվների ապաշրջափակումը և դոլարից բացի այլ արժույթներով առևտրի զարգացումը», - ասվում է հայտարարության մեջ։
Թեհրանը նախկինում հայտարարել էր, որ թույլատրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությանը չմասնակցող որոշ երկրների նավերի անցնել Հորմուզի նեղուցով։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ընդգծել է, որ նեղուցը փակ չէ, բայց դրանով նավարկությունը թույլատրվում է միայն որոշակի պայմաններով։ Նա մանրամասներ չի հայտնել։
Ավելի վաղ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին ասել էր, որ Թեհրանը քննարկում է նավթատար նավերի սահմանափակ անցման հնարավորությունը Հորմուզի նեղուցով, եթե դրանց բեռնափոխադրումները կատարվեն չինական յուանով: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախկինում որպես կամեցող երկրներից նավերի անցման պայման նշել էր ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանների վտարումը։
Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհի նավթի մոտ 20%-ը և հեղուկ բնական գազի համաշխարհային մատակարարումների մինչև 30%-ը, այն համարվում է մոլորակի ամենակարևոր էներգետիկ զարկերակը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
220Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
147Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
132Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
51826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
58724.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
60823.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
172623.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68422.10.2026, 02:06