Չորեքշաբթի, 18 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Նիկոլը թուրքերի պատվերով է ֆեյքերի ֆաբրիկա քշում, Վիկտորը՝ ռուսական դեգեներատ շրջանակների»․ Միհրան Հակոբյան

«Նիկոլը թուրքերի պատվերով է ֆեյքերի ֆաբրիկա քշում, Վիկտորը՝ ռուսական դեգեներատ շրջանակների»․ Միհրան Հակոբյան
126
Այսօր, 17:00

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոլաներով ու ռուսախոս քֆուրչի պառավների տելեգրամ ալիքներով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապիտալը «սուչիտ արած» (իրենց իսկ բառապաշարով) Վիկտոր Սողոմոնյանին թվում է, թե հնարավոր է վեր ընկնել Մոսկվայում և Հայաստանում քաղաքական ու տեղեկատվական գործընթացներ կառավարել, այն էլ՝ ֆեյքերով ու կիսաֆեյքերով:
Ընդհանրապես՝ ի՞նչ տարբերություն սրանց ու նիկոլենց միջև: Նիկոլը թուրքերի պատվերով է ֆեյքերի ֆաբրիկա քշում, Վիկտորը՝ ռուսական այն դեգեներատ շրջանակների, որոնց թվում է, թե Վիկտորի արածով Հայաստանում Ռուսաստանը ոտատեղ է պահպանում: Ու նույն ոճի մեջ են անում, նույն մակարդակի, նույն ձեռագրով, նույն աբսուրդով:
Երբ հավես ու ժամանակ ունենամ, փուլ առ փուլ, խորը և համապարփակ պատմական ակնարկների շարք եմ անելու, թե ինչպես իմիջային տեսանկյունից Վիկտոր Սողոմոնյանը Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից թողեց Ռ տառը, իսկ Քոչարյանի քաղաքական կապիտալը իջեցրեց Բաբաջանյան Արմանի ունեցածի մակարդակին»:

Աղբյուրը`   Միհրան Հակոբյան