Չորեքշաբթի, 18 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հայաստանում սոցիալական պոպուլիզմի հիթ-շքերթ է»․ Արշալույս Մղդեսյան

«Հայաստանում սոցիալական պոպուլիզմի հիթ-շքերթ է»․ Արշալույս Մղդեսյան
88
Այսօր, 16:18

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսում եմ քաղաքական ուժերի նախընտրական խոստումները.
Մեկը փոքր ու միջին բիզնեսի հարկերն է զրոյացնելու և դեղերի գների նվազում խոստանում:
Մյուսն արդեն իսկ թոշակներ է բարձրացնում և առողջության համընդհանուր ապահովագրություն ներդնում:
Էն մյուսն առաջարկում է էլ ավելի բարձրացնել թոշակները:
Չորրորդը դրան զուգահեռ նվազագույն աշխատավարձի բարձրացում և բարձրագույն կրթության վարձերի զրոյացում է խոստանում:
Հա ու ամենակորևորը՝ ոչ մեկ այս ծախսերի սպասարկման համար հարկերի բարձրացում չի խոստանում:
Մի խոսքով, լինելու ենք՝ չաղ, առողջ... մարաթոն վազող աթլետ:
Էդ ընթացքում բյուջեն մի անկյունում տխուր ծխում ու աչքով է անում պետական պարտքին:
Հայաստանում սոցիալական պոպուլիզմի հիթ-շքերթ է: Ու սա գնալով ահագնանալու է»: