Չորեքշաբթի, 18 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հույս ունեմ՝ շուտով էս «քաղաքական» փորձանքին կհեռացնեն ԱՄՆ նախագահի աթոռից»․ Սուրեն Սահակյան

«Հույս ունեմ՝ շուտով էս «քաղաքական» փորձանքին կհեռացնեն ԱՄՆ նախագահի աթոռից»․ Սուրեն Սահակյան
134
Այսօր, 17:42

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա մենք նենց ժամանակներում ենք ապրում, որ աչքիդ տեսածին էլ առանց լրացուցիչ պաշտոնական հաստատման չես կարողանում մինչև վերջ վստահել։ Տեսանյութում Թրամփը բողոքում ա, որ Իրանը մի քիչ անարդար (little unfair) բան ա արել, երբ փակել ա Հորմուզի նեղուցը ։)) Իրենց արածը երևի շատ արդար էր, երբ թքելով գոյություն ունեցող կարգի վրա, առանց ՄԱԿ-ի սանկցիայի հարձակվեցին Իրանի վրա ու սկսեցին մեթոդիկ կերպով «օրինական» սպանություններով զբաղվել։ Էլ չասած, որ մենակ Լարիջանիին սպանելու համար մի ամբողջ թաղամաս վերացրել են իր հարյուրավոր խաղաղ բնակիչներով։ Հարցը նույնիսկ Իրանն էլ չի խոշոր հաշվով։ Հարցը նախադեպն ա՝ եթե տենց կարելի ա մի անգամ, ապա ապագայում դրանից վատ բան ա կրկնվելու։ Չպատժված հանցագործությունը նորերն ա ծնում։
Ընդհանրապես, զարմանահրաշ բաներ են կատաարվում աշխարհում ու ԱՄՆ-ում։ ԱՄՆ հարյուր տարվա դաշնակիցներից կարծես ոչ մեկը չարձագանքեց Հորմուզի նեղուցը համատեղ բացելու Թրամփի կոչին։ Ինչը հեչ զարմանալի չի վերջին տարիներին Թրամփի կողմից նրանց հղվող վիրավորանքների, արհամարհանքի, տնտեսական ապօրինի «պատժամիջոցների» ու Իրանի վրա առանց նախապես համաձայնեցնելու, «էմոցիոնալ» հարձակման ֆոնին։
Իսկ ԱՄՆ-ում պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել իրենց Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը՝ դա հիմնավորելով Իրանի դեմ հարձակման անարդարության փաստով։ Ըստ նրա, Իրանն ուղիղ սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ համար, իսկ պատերազմը սկսել է Իսրայելի շահերը սպասարկելու համար, ոչ թե ԱՄՆ-ի։ Սա, ի դեպ, իմփիչմենթի լավ առիթ է, եթե նաև հաշվի առնենք, որ քարոզարշավին Թրամփն ու Վենսը չարաշահել են էն պնդումը, թե դեմոկրատները ԱՄՆ զինվորների կյանքը վտանգի են ենթարկում, իսկ իրենք դադարեցնելու են ԱՄՆ մասնակցությամբ բոլոր պատերազմները և զինվորներին բերեն հայրենիք։ Ես, իհարկե իրավաբան չեմ, ԱՄՆ օրենսդրությանն առավել ևս չեմ տիրապետում, բայց որպես հասկացություն, ի շահ այլ երկրների գործելուց, նախագահի դեպքում, նաև մի քիչ պետական դավաճանության հոտ է գալիս։
Հույս ունեմ շատ շուտով էս «քաղաքական» փորձանքին կհեռացնեն ԱՄՆ նախագահի աթոռից, ու դա նենց աղմուկով կանեն, որ նման թյուրիմացության տիպի որևէ դրսևորում առհավետ մերժվի աշխարհի ամենամեծ ու տեխնոլոգիական բանակն ունեցող, միջուկային կոճակի տիրապետող երկրի նախագահի թեկնածունեի մակարդակում իսկ»:

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան