«Որոշ պոլիկլինիկաներում բուժաշխատողները ստացել են բարձր աշխատավարձ, որոշներում՝ ցածր»․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտի 16-ից (չնայած պետք է վճարեին մինչև մարտի 15-ը) սկսել են վճարել բուժաշխատողների փետրվար ամսվա աշխատավարձը՝ որոշ պոլիկլինիկաներում բուժաշխատողները ստացել են բարձր աշխատավարձ, իսկ որոշ պոլիկլինիկաներում՝ ցածր:
Բարձր աշխատավարձ ստացած բուժաշխատողներին վճարվել է՝
1. հասանելիք աշխատավարձը (փետրվար ամսվա ապահովագրված բնակչությունը սպասարկելու համար + ծառայությունների ծածկույթը սպասարկելու համար)
2. հունվար ամսվա չվճարած աշխատավարձը (այս աշխատավարձը (ինչպես վճարվում էր մինչև ԱՀԱՀ համակարգի վճարային համակարգի ներդրումը), սակայն սա չի երևում աշխատավարձի հաշվարկային թղթի մեջ
3. կիսամյակային բոնուսը (դեռ կիսամյակը չավարտված վճարվել է)
Ցածր աշխատավարձ ստացած բուժաշխատողներին չի վճարվել վերը նշված սխեմայով, փոխարենը վճարվել է ամսական հաշվարկված աշխատավարձը (ինչպես լինելու է հետագայում): Իսկ որոշ պոլիկլինիկաներում թերապևտներին չի վճարվել նաև ԱՀԱ համակարգի ծառայությունների ծածկույթի սպասարկման գումարը:
Բուժաշխատողների մի մասը՝ քարտի բալանսին մեծ թիվ տեսնելով ուրախացել է և չի էլ մտածել, թե ինչպես է ձևավորվել աշխատավարձը, իսկ որոշ գրագետ բուժաշխատողներ՝ հասկանալով այս խնդիրը, բարձրաձայնել են:
Այս երևույթը հերթական անգամ ապացուցում է, որ ապահովագրական համակարգից առկա դժգոհությունները փորձում են ցանկացած մեթոդով լռեցնել նախընտրական շրջանում՝ վախեցնելով, սպառնալով, կաշառելով, ֆինանսական մեքենայություններով, իսկ հունիսի 7-ից հետո «բարի նախարարը» նույնիսկ ուշադրություն չի դարձնելու բարձրացվող խնդիրներին:
Կոլեգաներ ջան, այս կեցվածքով շարունակելու դեպքում դուք շատ մեծ և լուրջ խնդիրների եք բախվելու, ուստի հիշեք, որ 2 վախը մի մահ է և «հավելյալ զգուշավորություն» պահպանելու, ինչ-որ մարդկանց «չնեղացնելու» և «հետևից ընկնելուց» վախենալու փոխարեն միացեք ԲժշկիՁայն նախաձեռնող խմբին, որպեսզի միասին կարողանանք բարելավել բուժաշխատողների աշխատանքային պայմանները: Ժամանակը հիմա է, հետո ուշ է լինելու...»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64114.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75812.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85810.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104307.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99607.09.2026, 09:24