Ուրբաթ, 20 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Շարունակվում է տիտղոսային ընդդիմադիրների մրցաշարը»․ Մհեր Մկրտչյան

«Շարունակվում է տիտղոսային ընդդիմադիրների մրցաշարը»․ Մհեր Մկրտչյան
149
Այսօր, 16:24

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026թ.
ընտրություններից՝ Հայաստան լինել-չլինելուց մի քանի ամիս առաջ, շարունակվում է տիտղոսային ընդդիմադիրների մրցաշարը, թե ով է իրենցից ավելի լավը:
Ես մարդ եմ, ով 2021-ին աջակցել ա բոլոր ընդդիմադիր ուժերին, ինքս ընտրել եմ «Պատիվ ունեմ»-ին:
Ես մարդ եմ, ով անկեղծ հավատացել է և նույնքան անկեղծ հիասթափվել է ու դադարել հավատալ:
Հիմա լինել-չլինելու հարց ա: Տարիներ շարունակ ես զրկված եմ աշխատելու հնարավորությունից, բայց չեմ գնացել երկրից էն օրվա համար, որ տեսնեմ Նիկոլենց հեռանալը: Իսկ ինչի՞ համար եք մնացել դուք։ Ձեզ բավակա՞ն չէր 6-7 տարին, որ պարզեք ձեր հարցերը։
Ի՞նչ ա արել էս երկիրը ձեզ։ Ինչի եք տենց ատում։
Հասկացեք վերջապես, որ մարդկանց արդեն հետաքրքիր չեք ոչ դուք, ոչ այդ կեղտը, որ շպրտում եք իրար վրա: Հանգիստ թողեք մարդկանց, որ ի հակառակ ձեզ Նիկոլ չընտրեն:
Իսկ հիմա սկսեք քլնգոցը: Եթե վատ նյութ իմ մասին չգտնեք, դիմեք՝ կպատմեմ»:

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան