Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Նիկոլը վտանգում է խաղաղությունը և հայ ազգի կողմից խաղաղության անհրաժեշտության ընդունումը»․ Արգիշտի Կիվիրյան

«Նիկոլը վտանգում է խաղաղությունը և հայ ազգի կողմից խաղաղության անհրաժեշտության ընդունումը»․ Արգիշտի Կիվիրյան
103
Այսօր, 21:12

Vերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պարզ է, որ ազգը, պարտության փաստից ելնելով, իրեն պետք է պահի շատ զուսպ, զգույշ ու սահմանափակի իր արտաքին քաղաքական ամբիցիաները։ Սակայն շատերը դա չեն ընկալում, քանի որ դրա քարոզը տանում է Նիկոլը, մի մարդ, ով իշխանությունը վերցրել է դիամետրալ այլ կարգախոսներով, ողջ օրը լրիվ այլ բան է քարոզել, առնվազն Տավուշյան դեպքերով սադրել է պատերազմը, պատերազմը առնվազն ապիկար ու արդյունավետ կառավարելու արդյուքնում ապահովել է հայ ազգի խայտառակ պարտությունը և շարունակական նվաստացում։ Պատկերացրեք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հիտլերը մնար Գերմանիայում իշխանության ու դրանից հետո ողջ օրը քարոզներ Սովետի հետ «անուշ ախպերություն» անելու մասին։ Պարզ է, որ դա գերմանացիների կողմից ոչ միայն չէր ընդունվի, այլև ոչ մի կերպ չէր ընկալվի խաղաղության անհրաժեշտությունը։ Մարդիկ պարզ հարց էին տալու, թե բա՝ եթե այդպես ես մտածում, ինչի՞ մեզ տարար կոտորածի, ավերածությունների ու պարտության։ Ոնց որ հիմա Նիկոլին են հարց տալիս, որ եթե դու այդպես էիր մտածում (իսկ իր այդպես մտածելը ապացուցվում է իր երիտասարդ ժամանակաշրջանի ողջ գործունեությամբ ու հոդվածներով), ինչի՞ մի ողջ սերունդ պառկացրեցիր Եռաբլուրում, հասար Հայոց բանակի ջախջախմանը ու տեղ չթողեցիր, որ ԼՂԻՄ նախկին բնակչությունն ու Բաքուն փորձեն ընդունելի պայմանավորվել, ու այդ մարդիկ էլ արժանապատիվ կերպով մնան իրենց հողի վրա ապրելու։ Այնպես որ խնդիրը խաղաղությունը ինքնին ու խաղաղության քարոզը չեն, այլ թե ով է դա քարոզում ու ինչ նպատակով։ Իսկ նպատակը մեկն է, ամեն գնով պահել իշխանությունը՝ մարդը 2018 թվականին քարոզում էր պատերազմ, որպեսզի վերցնի ու պահի իշխանությունը, հիմա քարոզում է խաղաղություն, զուտ որպեսզի շարունակի պահել այն։ Իրական խաղաղություն ադրբեջանցի ազգի հետ իրեն հաստատապես պետք չի՝ Նիկոլը իր կերպարով վտանգում է հայ ազգի բոլոր հատվածների կողմից ներկա փուլում խաղաղության անհրաժեշտության ընդունումը, ու ըստ դրա, խաղաղությունը ինքնին»։
P.s. Եթե Բաքուն, ու Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում են իրական խաղաղություն, սա պետք է ընկալեն»։

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան