«Դատարանի վճռով հազարավոր ծառերի հատումները դուրս են բերվում պարտադիր փորձաքննության դաշտից». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ներկայացնում եմ դատարանի վճիռը 2023-ից ի վեր իրականացվող ծառահատումների վերաբերյալ՝ հայցը մերժել, ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն նոր օրենքով չի պահանջվում։
Հիմա ամենահետաքրքիրը.
ուշագրավ մի փաստ՝ անհասկանալի պատճառով, 03.05.2023թ. ՀՀ ՇՄԱԳ -ի մասին օրենքը փոխվում է և հազարավոր ծառերի հատումները դուրս են բերվում պարտադիր փորձաքննության դաշտից (կցված է):
Եվս մեկ փաստ, 2023թ. մարտ և ապրիլ ամիսներին, երբ հատվեցին Մոսկովյան, Սայաթ-Նովա և Ուլնեցի փողոցների ծառերը գործում էր ՇՄԱԳ փորձաքննության մասին հին օրենքը և լիազոր մարմինը պարտավոր էր այն իրականացնել, ինչը չի արվել, օրենքը խախտվել է և ոչ մի պատասխանատվություն։
Մենք եզակի երկիր ենք, որտեղ փողոցներում ծառերի առկայությունը, կամ դրանց բացակայությունը ոչ մի ազդեցութուն միջավայրի և բնակչության առողջության վրա չունի։ Ամբողջ աշխարհում փողոցների երկայնքով ծառերը օդափոխության միջանցքներ են և քաղաքի կանաչ կմախքի անսասան մասը։ Բազմիցս եմ ասել, որ նման հատումները ուղիղ սպառնալիք են հանրային առողջությանը։
Ոչ մի կոռուպցիա չկա, ինչ օրենք երբ ցանկանան կփոխեն… Երևի կրկին «նախկիններն են» մեղավոր…
Կցում եմ դատարանում իմ ելույթը և ՇՄՆ նախարարի նամակը»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
148420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
76919.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85618.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93716.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104014.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106013.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123510.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134707.10.2026, 01:06