«ԵՄ հատուկ ծառայությունները ՀՀ վերաբերյալ ի՞նչ գաղտնալսումների են տիրապետում և արդյո՞ք կհրապարակեն»․ Հակոբ Բադալյան
![]() 213 Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ., 19:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախընտրական սկանդալ է Հունգարիայում: Հրապարակվել է այդ երկրի արտգործնախարար Սիյարտոյի ու ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Դա տեղի է ունենում Հունգարիայում՝ խորհրդարանի ընտրության շեմին: Ընտրությունը կայանալու է ապրիլին: Անկասկած է, որ հեռախոսազրույցի ձայնագրության նպատակն է հարվածել ներկայիս հունգարական իշխանությանը՝ Օրբանի գլխավորությամբ, որը դիմակայության մեջ է Եվրամիության ղեկավարության հետ: Իհարկե, Օրբանը նաև կոշտ դիմակայության մեջ է Ուկրաինայի իշխանության հետ: Օրեր առաջ հրապարակվեց տեղեկություն, որ ուկրաինական հատուկ ծառայությունները ձեռք են բերել Հունգարայի ԱԳ նախարարի հեռախոսահամարն ու գաղտնալսել են հեռախոսը: Միայն ուկրաինակա՞ն հատուկ ծառայություններն են այս ամենի հետևում, թե՞ ուկրաինական հատուկ ծառայությունները այս դեպքում քողարկումն են, այսպես ասած՝ կամուֆլյաժը, որի ներքո իրականում առավել ազդեցիկ հատուկ կառույցներ են եվրոպական երկրներից, գուցե նաև Բրիտանիայից: Ընդհանրապես, Կիևի հատուկ ծառայությունների աշխատանքում բրիտանական ՄԻ6-ի պրոտեժեությունը, թերևս, անկասկած է: Բոլոր դեպքերում, կասկածից վեր է և այն, որ այստեղ լոկ ուկրաինա-հունագարական հարց չէ: Եվրամիությունը փորձում է թույլ չտալ Հունգարիայում Օրբանի իշխանության պահպանում, քանի որ Բուդապեշտը վարում է Բրյուսելի քաղաքականությանը հակադիր քաղաքականություն: Այս պատմությունն, իհարկե, ինքնին հետաքրքիր է, այդ թվում և ամերիկա-եվրոպական դիմակայության համատեքստում: Թրամփին կհաջողվի՞ օգնել իր գաղափարակից գործընկերոջ դիրքերի պահպանմանը, թե՞ Իրանի պատերազմում խրված Թրամփը կկորցնի եվրոպական պահպանողականների մի կարևոր դիրք: Պատմությունը, անկասկած, ուշադրության է արժանի նաև Հայաստանի խորհրդարանի ընտրության համատեքստում: Հատկապես, եթե նկատի առնենք ԵՄ ներգրավվածությունը, այսպես կոչված, արագ արձագանքման խմբի տեղակայման միջոցով, որ պլանավորվում է առաջիկայում: ԵՄ հատուկ ծառայությունները Հայաստանի՞ հարցում ինչ գաղտնալսումների են տիրապետում, և արդյո՞ք ունեն հունիսից առաջ հրապարակելու որևէ բան»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան
1110:00
«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի
10809:42
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը
12509:38
Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»
10009:18
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
8909:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 3-րդ մասը (տեսանյութ)
7409:06
«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան
16002:06
«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան
24601:06
