«Ծառերի սպանդի հերթական հասցե՝ Իսակովի պողոտա»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծաղկած ծառերը էտել՝ նշանակում է.
Քանդել քաղաքի էկոլոգիական հավասարակշռությունը,
Ոչնչացնել արդեն ձևավորված կանաչ զանգվածը,
Վնասել քաղաքային գեղագիտական միջավայրը,
Եվ ամենակարևորը՝ բացահայտ արհամարհել մասնագիտական նորմերը:
Ծաղկման շրջանում ծառ էտելը ագրոնոմիական տարրական գիտելիքների կոպիտ խախտում է և նշանակում է՝ ծառին սթրեսի հասցնել, թուլացնել, հիվանդությունների առաջ դուռ բացել ու ինչու չէ՝ ուղղակի չորացնել ծառերը։ Այսինքն՝ սա ոչ թե «խնամք» է, այլ՝ ծառերի դանդաղ ոչնչացում։
ՔՊ-ի այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս, որ քաղաքը ղեկավարում են մարդիկ, որոնք կամ չեն հասկանում ինչ են անում, կամ հասկանում են, բայց միևնույն է՝ անում են։
Եվ երկուսն էլ հավասարապես վտանգավոր են։
Եթե քաղաքային իշխանությունը չի հասկանում, որ ծառը պարզապես դեկոր չէ, այլ՝ կենսական ենթակառուցվածք է, ուրեմն մենք գործ ունենք ոչ թե կառավարման, այլ՝ քաղաքի համակարգային քանդման, ավիրման հետ։
Ծառերի սպանդի հերթական հասցե՝ Իսակովի պողոտա, Թիվ 80 դպրոցի մերձակայք»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
148420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
76919.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85618.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93716.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104014.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106013.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123510.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134707.10.2026, 01:06