«Պետք է հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին»․ Սամվել Կարապետյան

«Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին»,- այս մասին իր ուղերձում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը։
«Մենք բոլորս պատրաստ ենք ամենին զոհաբերել հանուն Հայաստանի։ Մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի, հիմա թող նրանք լսեն մեզ, երբ ասում ենք փոփոխությունը գալիս է։ Մեր թիմի հետ միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսություն՝ նոր գործարաններով, 300 հազար նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։ Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը, և մենք կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն, պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ, վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը ոչ թե բառերով, այլ գործով։ Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր․ երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը, դատարկում են սեփական գրպանները հանուն մեր հայրենիքի բարեկեցության։ Արդարությունը ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում։ Հայաստանը դարձնելու ենք բարեկեցիկ երկիր․․․»,- ընդգծել է Կարապետյանը։

«Ոչ ոք այդքան չի վարկաբեկել ՀՀ-ի եվրոպական ճանապարհը, որքան Նիկոլ Փաշինյանը»․ Սամվել Ֆարմանյան
4403:06
«Տռզած քպ-ականների «գործերը լավ» են, որովհետև 560 000 մարդ թերսնված է»․ Արմեն Աշոտյան
7002:06
«Ստեղծագործողը պետք է պաշտպանի հողն ու եկեղեցին»․ Հովհաննես Իշխանյան
6801:06
«Արցախցիների հետապնդումն ու հալածանքը մայր հայրենիքում ահավոր երևույթ է, աբսուրդ»․ Լիլիթ Բլեյան
8600:42
«Ռուբիոն ստացել է ՀՀ տարածքում հազվագյուտ հողային նյութերը տնօրինելու թուղթը»․ Հրայր Կամենդատյան
8000:06
«ՀՀ տնտեսության հնարավոր կոլապսը հարված է լինելու երկրի ինքնիշխանությանը»․ Դերենիկ Մալխասյան
61Երեկ, 23:48
«Ընտրակաշառք վերցնողը վաճառում է բոլորիս ապագան ու պետք է նստի»․ Դանիել Իոաննիսյան
75Երեկ, 23:36
«Նույն ձև կարար իրենց տան մոտի տգեղ քարից տաշած, քառակուսի արծիվներին դատի տալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
88Երեկ, 23:24