«Խաղային ինդուստրիան միայն ազարտն է վարժեցնում և մշտական ստելու փայլուն հմտությունը». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. ««Նախկին» Երևանի հերթական հատված ծառազրկվեց ու անսաղարթ Գնդիկներից և սուբտրոպիկ թփերից «անտառ» ավելացավ՝ 60հա + սա։
Ո՞րն էր գրագետը, ըստ մասնագիտականի՝
պահպանել բնական ոճը, կենսաբազմազանության համար,
չդիպչել ընկուզենու շուրջ արմատների աճի տարածքին,
ՉԷՏԵԼ ազատ աճող հսկա ընկուզենին՝ վերքը վաղվա փտախտն է,
ավելացնել վայրի բնության տեսակներ՝ մասրենի, փշատենի, ալոճենի, վայրի տանձենի, հոն, արոսենի և այլն,
մի հատվածում թթենի տնկել, թռչուններին կերակրելու համար,
չիրացնել պետական բյուջեն օտարածին բազմամիլիոնանոց զրո արդյունավետությամբ տեսակներով,
փայփայել և ավելացնել սեփականը՝ կենսաբազմազանությանը պաշտպանելու և կայուն էկոհամակարգ ստեղծելու համար։
Բույսերի մասով այս տարածքը գրագետ կանաչապատելու համար ինձ անհրաժեշտ կլիներ առավելագույնը 350.000 դրամ։ ՀՈԱԿ-ի ոտավոր ծախսածը՝ մի քանի միլիոն դրամ, առանց ոռոգման ցանցի։ Տնկված բույսերը ամենօրյա ոռոգում և հատուկ խնամք են պահանջելու՝ տեսակով և սաղարթով պայմանավորված։
Խաղային ինդուստրիան միայն ազարտն է վարժեցնում և մշտական ստելու փայլուն հմտությունը»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
148420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
76919.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85618.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93716.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104014.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106013.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123510.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134707.10.2026, 01:06