«Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր». Վարդան Ոսկանյան
![]() 130 Այսօր, 21:00 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի նախագահի՝ Հորմուզի նեղուցի շրջափակելու սպառնալիքը կյանքի է կոչվել, և ամերիկյան 15 ռազմանավ անցել են հերթապահության։ Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր, և, որպես կանոն, այս հարցում Իրանը գրեթե միշտ ավելի հաջողակ է եղել՝ օգտագործելով ասիմետրիկ պատերազմի իր գործիքակազմը։ Իրանցի զինվորական շրջանակներից առայժմ հնչել է երկու ուղերձ. մեկը, որ ԱՄՆ-ի ռազմանավերին հարված կհասցվի, եթե դրանք փորձեն անցնել նեղուցով, և երկրորդը, որ եթե իրանական նավահանգիստների անվտանգությունն ու աշխատանքը խաթարվի, ապա Պարսից և Օմանի ծոցերի բոլոր նավահանգիստները չեն կարող ապահով համարվել։ Ուշագրավ է, որ ըստ «BBC»-ի տարիներ առաջ ԱՄՆ-ի նավատորմը զորավարժության միջոցով խաղարկել է Իրանի ծովային շրջափակման սցենարը, ինչի արդյունքում պարզվել է, որ դա խիստ ռիսկային է և անարդյունավետ»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր». Վարդան Ոսկանյան
12421:00
«Եթե մարդկանց 70% ու ավելի հունիսի 7-ին գնաց ընտրության, Ալիևի մարդը իշխանության մնալու շանս չի ունենա». Տաթևիկ Հայրապետյան
23618:36
«Իսրայելն աջակցում է Իրանի նկատմամբ ծովային շրջափակում կիրառելու՝ ԱՄՆ-ի որոշմանը»․ Նեթանյահու
24118:34
«Պարսից ծոցի և Օմանի ծոցի նավահանգիստների անվտանգությունը կամ բոլորի համար է, կամ ոչ մեկի»․ Զոլֆաղարի
21018:04
«Կարող էր չէ՞ ինքն իրեն պարտված չհամարել»․ Կարեն Քոչարյան
15517:24
«Սա ուղերձ է մեր հանրությանը, որ փոփոխությունները հնարավոր են միասնական կամքով»․ Գոհար Մելոյան
12217:12
«Օրբանը ոչ թե պարտվեց, այլ Թրամփը նրան փոխեց». Հայկ Այվազյան
13216:36
«Իսրայելը կարող է Թուրքիային հայտարարել նոր հակառակորդ»․ Ֆիդան
26315:47
