«Սպանվածը ատամնաբույժ է. շունը կոշիկը տարել է տուն, դուրս են եկել, տեսել՝ բակում ընկած». Մրգաշենի ղեկավար

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր դանակահարության հետևանքով Մրգաշենի բնակիչ է մահացել:
«Սպանված քաղաքացին 1974 թվակնին ծնած Արթուր Ավագյանն է: Ամուսնացած է ունի 3 անչափահաս երեխա: Մեր գյուղի ատամնաբույժնա, նաև մեղվաբուծությամբ էր զբաղվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մրգաշեն վրչական շրջանի ղեկավար Հարությունյան Սիրեկանը:
Նա հայտնել է, որ սպանվածը ընտանիքով ընդամենը մի քանի ամիս առաջ է տեղափոխվել նոր տուն, որի բակում էլ տեղի է ունեցել դանակահարությունը:
«Տանը կինն է եղել, ում վիճակը հիմա շատ ծանր է: Կծկտուր բաներ գիտենք, մեկ ասում էր, որ զանգեցին, դուրս եկավ, հետո ասում էր՝ կանչեցին, դուրս եկավ: Ինքն էլ շոկի մեջ է, ինքն էլ արդեն չի հասկանում: Այսինքն՝ կանչել կամ զանգել են, դուրս է եկել: 10 րոպե հետո իրենց շունը իր կոշիկը տարել է ներս, տեղից ընտանիքը իմացել է, որ ինչ-որ բան այն չի: Դուրս են եկել, վազել են, տեսել՝ բակում ընկած: Էստեղա մահացել, դանակի մի քանի հարված է եղել»,- մանրամասնել է գյուղի ղեկավարը և նշել, որ սպանվածը երբևիցե որևիցե մեկի հետ խնդիր չի ունեցել, «միշտ օգնող, հասնող է եղել, բարի, աշխատասեր, իր ընտնիքով անձնավորություն»:

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
10800:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
123Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
291Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
185Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
312Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
138Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
117Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
126Երեկ, 14:54