«Բռնաբարության համար կասկածվող Դավիթ Այնազյանին ամեն կերպ փայփայում են Վեդու ՔԿ-ում, փորձում անունը հանել գործի թղթերից». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս Վեդու Քննչական կոմիտեի մուտքը և պատմում, որ անչափահասներին բռնաբարող երկու տղամարդկանց շատ բարեհաճ վերաբերմունքով՝ առանց ձեռքերը ոլորելու և նվաստացնելու, ինչպես, օրինակ, Սրբազաններին, բերում են ՔԿ՝ առերեսման: Կասկածյալ Արթուր Երեմյանին վարդի թփերի ետևով ծածուկ բերել են առերեսման ու էլի տարել:
Նա նաև պնդում է, որ կասկածյալներից մեկին՝ տաքսիստ Դավիթ Այնազյանին, ով, հավանաբար, լուրջ կապեր ունի, մտցրել են ՔԿ առերեսման և ժամեր շարունակ «փայփայում են, չեն թողնում որ դուրս գա», որ լրագրողներին չհանդիպի:
Բադոյանը նաև տեղեկացրեց, որ և դատաբժիշկն է տղամարդ եղել և քննիչը, ինչը հնարավորություն չէր տվել: Այնինչ երեխաներն ամեն ինչ պատմել են փաստաբաններին:
Փաստաբաններն էլ իրենց հերթին հավաստիացնում են, որ երեխաների հանդեպ սեքսուալ բռնությունը դեռ շարունակվելու էր, եթե իրենք այս հարցը չբարձրաձայնեին:

Ինչ ունեցվածք ունի Ավանի փոխթաղապետ Արսեն Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
009:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6907:30
«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
11403:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
12002:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
12101:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
13300:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
181Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
110Երեկ, 23:30