«Նոր իմացա՞ր, որ Նվեր Ծառուկյանը երկրում չէ»․ Սուրեն Սուրենյանց

«Ըստ երևույթի՝ Փաշինյանն ամենից շատ ԲՀԿ-ից է վախենում՝ հաշվի առնելով այս վերջին օրերի նրա թիրախավորումները։ Կասկած չկա, որ 2-3 ժամը մեկ նրան զեկուցում են հասարակական կարծիքի, այս կամ այն ուժի արդյունավետության մասին և ըստ դրա ձևավորվում է նրա խոսույթը»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Սա 2 բանի մասին է խոսում՝ մի կողմից նրա վախերն են բացահայտվում, որ այլևս չի տիրապետում իրավիճակին, մյուս կողմից իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով ռեպրեսիվ հրամաններ է տալիս։ Ըստ էության, փողոցային բառապաշարով դատախազին հրահանգ է տվել, էլ չասեմ, որ իրենց այդքան սիրելի եվրոպական քաղաքական համակարգերում անձնական և ընտանեկան տիրույթ մտնելն ամենադատապարտելին է։ Բան ունե՞ս՝ մրցակցիդ ծրագրի, ասելիքի կամ կերպարի հետ վիճի, կամ հարց՝ էդ նո՞ր իմացար, որ Նվեր Ծառուկյանը երկրում չէ»,- նշել է Սուրենյանցը։

Նաիրի Հոխիկյանին հրավիրել են հարցաքննության, առգրավել՝ հեռախոսը
023:24
«Մենք չենք սկսելու սեփական զրոյական կետից». Արամ Վարդևանյան
2622:54
«Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ»․ ԲՀԿ
1922:48
Նիկոլական ոստիկան քարոզիչն այնքան է ճնշել համագյուղացիներին, որ նրան մեքենայի տակ են գցել. ԶԼՄ
6322:18
Դավիթ Խուդաթյանը շփումներ է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի գործընկերների հետ
4521:54
Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով նամակ է հանձնվել Գլխավոր դատախազին
5521:42
«Ինչո՞ւ են ձեզ դիմում «պարոն վարչապետ»-ով, մի քիչ չեք շտապո՞ւմ». լրագրողը՝ Սամվել Կարապետյանին
10316:30
«Քոչարյանն ասում էր՝ կրելու ենք, մենք ասում ենք՝ հաղթելու ենք». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
8516:24