«Հայ-ռուսական այսպիսի լարվածություն և փոխադարձ թշնամանք ունեցել ենք նաև 1920 թվականին»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պե՞տք է արդյոք քաղաքական գնահատական տալ 1920 թվականի՝ Հայաստանի ռուս-թուրքական օկուպացիային և տարածքների զավթմանը:
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այսօր աննախադեպ լարված են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների պատմության ամբողջ ընթացքում դիտարկելիս: Սրա հետ մեկտեղ, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ, թեև սառեցված, ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ, Գյումրիում տեղակայված է 102-րդ ռուսական բազան, հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների երկայնքով կանգնած են ռուս սահմանապահները, իսկ Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը հասնում է հսկայական ծավալների:
Հայ-ռուսական նման լարվածություն և փոխադարձ թշնամանք ունեցել ենք 1920 թվականին, երբ խորհրդայնացված Ադրբեջանից բոլշևիկյան 11-րդ բանակը Իջևանով ներխուժեց Հայաստան, որի արդյունքում իշխող ուժը՝ ՀՅ Դաշնակցությունը, կառավարության ղեկը փոխանցեց Բաքվում ձևավորված Հայհեղկոմին:
Հայաստանի Հանրապետությունը, որպես ՀՀ Առաջին Հանրապետության (1918-1920 թթ) իրավահաջորդ, պե՞տք է արդյոք 1991-ի անկախությունից հետո քաղաքական գնահատական տար և պետք է որևէ ժամանակաշրջանում նման գնահատական տրվի:
Այս պահին, երբ հայ-ռուսական հարաբերությունները թունավորված են, նման գնահատական տալը ընկալվելու է որպես հակառուսական քայլ, թեև Հայաստանի անկախությունը խլվել է ո՛չ ցարական, ո՛չ էլ մեր օրերի Ռուսաստանի կողմից, այլ բոլշևիկյան Ռուսաստանի կողմից:
Եթե, այդուհանդերձ, Հայաստանի որևէ կառավարություն կգնա նման քայլի և դատապարտի 1920 թվականի բռնազավթումն ու օկուպացիան, ապա դա պետք է անել ոչ ընտրողաբար:
Պատմական իրողությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության անկախության խորտակմանը մասնակից են եղել երեք պետություններ, որոնցից և ոչ մեկը այդ պահին միջազգային համընդհանուր ճանաչում չուներ.
ա/ Քեմալական Թուրքիան, որը 1920 թվականի աշնանը պատերազմով գրավեց ՀՀ-ի մաս կազմող Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը՝ Արարատ սարով, ապա նաև Շիրակի դաշտը Ալեքսանդրապոլով և այդ զավթումը շարունակվեց մինչև 1921 թվականի ապրիլ, որից հետո Ախուրյանի ձախափնյա տարածքները մաս կազմեցին Խորհրդային Հայաստանին: Բոլշևիկների հորդորով իրենց դաշնակից քեմալականները նահանջեցին գրավյալ հողերի մի հատվածից:
բ/ բոլշևիկյան Ռուսաստանը, որը ստիպեց ՀՀ կառավարությանը իշխանությունը փոխանցել Բաքվում ձևավորված և ներխուժող բոլշևիկյան 11-րդ բանակի հետ Հայաստան եկած Հայհեղկոմին, ինչը տեղի ունեցավ 1920թ նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին:
գ/ բոլշևիկացված Ադրբեջանը, որը Ռուսաստանի և Թուրքիայի օգնությամբ Հայաստանի դեմ պատերազմում էր արևելքում, փորձելով գրավել Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը:
Այսինքն, եթե 1920 թվականի Հայաստանի անկախության խորտակմանը տրվի քաղաքական գնահատական, ապա դա պետք է անել ոչ ընտրողաբար:
Եթե, այդուհանդերձ, Հայաստանի որևէ իշխանություն քաղաքական որոշում կայացնի և դատապարտի ռուս-թուրք-ադրբեջանական 1920 թվականի համագործակցությունը ընդդեմ անկախ Հայաստանի, ապա կարող է գալ հաջորդ հարցը՝ իսկ պե՞տք է քաղաքական գնահատական տալ 2023 թվականի Արցախի էթնիկ զտմանը և հայաթափմանը, որին ուղղակի կամ անուղղակի մասնակից են եղել բոլշևիկյան Ադրբեջանի իրավահաջորդ Ադրբեջանը, բոլշևիկյան Ռուսաստանի իրավահաջորդ Ռուսաստանը և քեմալական Թուրքիայի իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը:
Սա, անշուշտ, ուղղակի կապ չունի 1920 թվականի հետ, բայց նույնպես ոչ պակաս կարևոր հարցադրում է»:

«Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի անվտանգության գոտիներից». Կաց
821:52
«Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
3921:30
«Առնվազն 10% իրենք տարբեր հնարքներով ավելացրել են»․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտրությունների արդյունքների մասին (տեսանյութ)
4321:06
«Թրամփը հրաժարվել է Իրանին հարվածելու մտադրությունից՝ Կատարի պաշտոնյաների հավաստիացումներից հետո»․ #Politico
8720:31
«Իշխանությունը լուծում է հետընտրական զարգացումները կանխելու խնդիրը»․ Կարեն Հեքիմյան
5020:12
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
4919:24
«Հասնելու են բոլորիդ, էլի լուռ եք մնալո՞ւ»․ Գեղամ Մանուկյան
6018:48
«Նույնիսկ մեկ դեպքը մեզ համար մտահոգության առարկա է»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
7818:24