Կրшկոցներ Էջմիածնում՝ աղջկա պատճառով․ նոր մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեկ՝ մայիսի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում ստացած կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ, 15-ամյա Ս. Պ.-ն է։
Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10:20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում հաշվառված 18-ամյա Հապետ Գ.-ի, 18-ամյա Նարեկ Հ.-ի և հիվանդանոց տեղափոխված 15-ամյա Ս. Պ.-ի միջև, որի ընթացքում վիճաբանության մյուս կողմի մասնակիցներից՝ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Սուրեն Դ.-ն, իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել Ս. Պ.-ի մարմնի տարբեր մասերին։
Վիճաբանության ժամանակ Հապետ Գ.-ն իր մոտ պահվող մեկնարկային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։ Ոստիկանները հայտնաբերել են նշված անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Էջմիածնի նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի տղան է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով, ում նույնպես իրավապահները հայտնաբերել են։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
8200:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
101Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
241Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
165Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
272Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
131Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
110Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
118Երեկ, 14:54