Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է

էջմիածնում տեղի ունեցած միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել։ «Արմլուր»-ը հայտնում է․ «Վիճաբանողների մեջ է եղել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր, նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի որդին՝ Սեյրան Արտակի Պողոսյանը։ Նա հիվանդանոցում է և նրան են վնասվածքներ հասցրել»։
ՆԳՆ-ն հայտնել էր, որ Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքը․ հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։
«Մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի։
Մեկնել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներ։
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էջմիածնի Սպանդարյան փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել էջմիածինցի 18-ամյա երկու երիտասարդ։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերները Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցում վիճաբանել են բուժօգնության դիմած և արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ։
Նախապատրաստված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։
Հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- նշված էր ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վալյա Հովագիմյանի մարմինը
161Երեկ, 18:00
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 20 երեխա է զոհվել (տեսանյութ)
314Երեկ, 13:05
Ֆլորիդայի ափերի մոտ անսովոր երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)
398Երեկ, 10:23
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին
257Երեկ, 09:54
Կրակոցներ՝ Լոռու մարզում. կա վիրավոր
192Երեկ, 00:06
Իրանական պետհամարանիշերով բեռնատարը վթարի է ենթարկվել. վարորդը զոհվել է
17516.07.2026, 23:24
Թուրքիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով 46 մարդ է տուժել
53816.07.2026, 12:57
ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել
34216.07.2026, 09:48