Հինգշաբթի, 28 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«ՀՀ-ն այդ կրծած քարտեզը չէ»․ Գևորգ Սաֆարյան

«ՀՀ-ն այդ կրծած քարտեզը չէ»․ Գևորգ Սաֆարյան
45
Այսօր, 17:06

«Իշխանություններն այսօր զորահանդես էին կազմակերպել, հերթական PR ակցիան՝ ընտրություններից առաջ։ Զորավարժությանը ներկայացրել էին ՀՀ նոր զինանաշանը՝ վրեն զետեղելով Ստալինի քարտեզը, և այս ամենը ներկայացվում է որպես մեծ հաղթանակ, որպես առաջընթաց, այնինչ սա խայտառակություն է»,- այսօր Սարդարապատ հուշահամալիրի մոտ իր խոսքում ասել էԱԺԲ-ի անդամ Գևորգ Սաֆարյանը։ «Հայաստանի Հանրապետությունն այդ կրծած քարտեզը չէ, ՀՀ-ն Քեմալն ու Լենինը չեն ստեղծել։ Եվ մենք այսօր այստեղ ենք, որ ղողանջենք, որ այն վտանգները, որոնք կանխեցինք Սարդարապատի ճակատամարտում՝ այսօր առկա են։ Նույն թրքացումը, թուրքական վտանգը, որն այն ժամանակ գալիս էր հեծելազորի և հրացանների տեսքով, այսօր գալիս է 5-րդ շարասյան իշխանության տեսքով»,- նշել է նա։

«ՀՀ-ն այդ կրծած քարտեզը չէ»․ Գևորգ Սաֆարյան