Հինգշաբթի, 28 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Այսօր ինքնաբացարկ ներկայացնելու վերջին օրն է․ հիշեք այս օրը»․ Նարեկ Մալյան

«Այսօր ինքնաբացարկ ներկայացնելու վերջին օրն է․ հիշեք այս օրը»․ Նարեկ Մալյան
57
Այսօր, 16:36

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր՝ մայիսի 28-ին, ինքնաբացարկ ներկայացնելու վերջին օրն է՝ 2026թ․ ընտրարշավի բեկումնային օրերից մեկը: Հիշեք այս օրը: Ընտրությունների արդյունքները կանխորոշվում են այս օրերին: Այս օրերին իրական ընդդիմության կայացրած որոշումները արտացոլվելու են հունիսի 7-ի քվեարկության ընթացքում:
Այս ընտրություններին մասնակցող միակ նախկին նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը այսօր հնարավորություն ուներ ինքնաբացարկ հայտնելով միանալ իրական ընդդիմությանը, ապահովել ընտրական միասնական ճակատը և վերջ տալ տարիներ շարունակ իր կողմից ընդդիմադիր դաշտի պառակտման արատավոր պրակտիկային, դրանով քավելով առնվազն 2021 թվականից նիկոլին լեգիտիմացնելու, նիկոլի թիրախ աշխատելու մեղքը:
Քոչարյանի ինքնաբացարկի դեպքում «Հայաստան» դաշինքը տեսականորեն հնարավորություն կստանա հաղթահարել անցումային շեմը: Ցավոք այսօր անցումային շեմի հաղթահարումը անհնար է:
Քոչարյանը, իհարկե, դա չի անի: Կպատճառաբանի «Գյումրի 2» «հանճարեղ» ու չաշխատող պլանով, կպատմի թե ինչքան լավ էր իր նախագահության ժամանակ, կասի, որ ամբողջ հայ ազգի մեջ իրենից լավ ոչ ոք չի կարող Ալիևի հետ հանդիպել, կակնարկի, որ Պուտինի քիպ ընկերն է, կասի, որ սոցհարցումներին չի հավատում ու արդյունքում ընդդիմության հաղթանակի օգտին քայլ չի անի:
Այսօրվա վերջում Ռոբերտ Քոչարյանը այլևս վերջնական կդադարի ընդդիմադիր լինել: Հունիսի 7-ին անցումային շեմը չհաղթահարելուց հետո, կարծում եմ, կլքի Հայաստանը: Ինչպես ժամանակին Հայաստանում պաշտոն ստանալով լքեց իր ծննդավայր Արցախն ու այլևս այնտեղ չվերադարձավ: Ամենայն հավանականությամբ կմեկնի Հունաստան:
Մենք կմնանք այստեղ՝ ծվեն ծվեն եղած Հայաստանում: Քոչարյանի շնորհիվ պարտված: Երբ Քոչարյանի անվան առաջ դնում եմ պարտված բառը, իրականում նկատի ունեմ մեզ բոլորիս: Քոչարյանը նիկոլի նման երբեք չի ընդունելու իր պարտությունը և համառորեն մինչև վերջ մեզ խրելու է ճահիճի մեջ:
Պարտվել ենք մենք՝ իրական ընդդիմադիրներս, հերթական անգամ հուսախաբ եղած ժողովուրդը, որը դեռ տեղյակ չի, որ այսօր՝ մայիսի 28-ին Քոչարյանի հերթական պարտության մեղավոր է նշանակվել»:

Աղբյուրը`   Նարեկ Մալյան