Երկուշաբթի, 01 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Արցախը հանձնել է Նիկոլը, և վե՛րջ»․ Անդրանիկ Թևանյան

«Արցախը հանձնել է Նիկոլը, և վե՛րջ»․ Անդրանիկ Թևանյան
40
Այսօր, 14:42

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի 6-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․ «Ստի ու չարի վերջը.
Նիկոլ Փաշինյանը շարունակում է արդարացնել 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում իր կայացրած դավաճանական որոշումը։ Ձեռքի հետ շարունակում է նաև հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն քարոզել։
Նախընտրական շոու-զորահանդեսի ժամանակ նա հայտարարեց, որ 7 երկրներից կարողացել է սպառազինություն գնել միայն 2022թ․ հոկտեմբերից հետո։ «Թարգմանաբար» դա նշանակում է, որ, ըստ Նիկոլի, Արցախն ու 120 հազար արցախցիներն էին խանգարում, որպեսզի ՀՀ-ն զինվի։
Նախ մի կողմ թողնենք Նիկոլի գնած զենքերի արդյունավետությունը, դրանց սինխրոնացումը, որոնք ռազմական փորձագետների և զինվորականների գնահատականներով՝ խիստ կասկածելի են։
Մի կողմ թողնենք նաև այն, որ այս զենքերն 8 միլիարդ դոլարով չեն գնվել (Փաշինյանն ուզում է խուսափել այն հարցից, թե որտե՞ղ է վատնվել պետական պարտքի՝ 8 միլիարդ դոլարով ավելացումը․ իշխանափոխությունը մանրամասնորեն կտա այդ հարցի պատասխանը)։
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը կրկին խոստովանում է, որ ինքը գիտակցաբար է հանձնել Արցախն Ադրբեջանին։ Հետևաբար՝ ՔՊ-ականներն ու Նիկոլի արտահաստիքային քարոզիչներն այլևս չպետք է օգտագործեն «Արցախը շուտվանից էր հանձնած», «խեղճ, հարիֆ Նիկոլն ի՞նչ կարող էր անել, եթե Արցախը հանձնել էին 1991-ին, 1997-ին, 1998-ին, 2000-ին, 2007-ին, 2013-ին, 2022-ի սեպտեմբերին» և նմանատիպ այլ ձևակերպումները։
Արցախը հանձնել է Նիկոլը, և վե՛րջ։
Ու ինչքան էլ այդ դավաճանական քայլը փորձի ներկայացնել որպես ՀՀ-ի շահերից բխող բարեբախտություն, միևնույն է նրա ադրբեջանամետ ու հակահայկական քայլերի էությունը դրանից չի փոխվում։
Գալու է ստի ու չարի վերջը։
Միացի՛ր, որ փոխենք»։