«Հայաստանը շարունակում է մնալ սրտանոթային հիվանդություններից մահացության առաջատար երկրների շարքում»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում արդեն տարիներ շարունակ խոսում են առողջապահական «բարեփոխումների» մասին, սակայն թվերը անողոք են․ սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահացության գլխավոր պատճառը՝ կազմելով բոլոր մահերի 53%-ը։ Միայն 2023 թվականին սրտանոթային հիվանդություններից մահացել է 12,973 մարդ։ Սա պարզապես վիճակագրություն չէ․ սա հազարավոր ընտանիքների ողբերգություն է և պետական քաղաքականության իրական գնահատականը։
Երբ 30-79 տարեկան քաղաքացիների մոտ կեսը տառապում է զարկերակային գերճնշմամբ, երբ Հայաստանը սրտանոթային մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի աշխարհում, դժվար է խոսել առողջապահության ոլորտում հաջողությունների մասին։ Տասնյակ ծրագրեր, ռազմավարություններ և բարձրագոչ հայտարարություններ են հնչել, սակայն արդյունքը մնում է նույնը՝ մարդիկ շարունակում են մահանալ կանխարգելելի և վերահսկելի հիվանդություններից։
Խնդիրը միայն բուժման մեջ չէ։ Տարիներ շարունակ անտեսվել են հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և բնակչության առողջապահական կրթությունը։ Ծխախոտի օգտագործումը, անառողջ սնունդը, ֆիզիկական պասիվությունը և ճարպակալումը շարունակում են լայն տարածում ունենալ, իսկ առողջապահական համակարգը հիմնականում զբաղված է արդեն առաջացած բարդությունների հետևանքները մեղմելով։
Ամենացավալին այն է, որ ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահվան հավանականությունը Հայաստանում հասնում է 20.6 տոկոսի։ Սա նշանակում է, որ հազարավոր քաղաքացիներ չեն հասնում նույնիսկ կենսաթոշակային տարիքին՝ կորցնելով կյանքի, աշխատանքի և ընտանիքի հետ կապված իրենց հնարավորությունները։
Եթե առողջապահական քաղաքականության իրական չափանիշը քաղաքացիների կյանքն ու առողջությունն է, ապա այս թվերը ոչ թե հաջողության, այլ լուրջ ձախողման մասին են խոսում։ Ժամանակն է հրաժարվել ցուցադրական հաշվետվություններից և պատասխան տալ մեկ հարցի․ ինչպե՞ս եղավ, որ միլիարդավոր դրամների ծախսերի, բազմաթիվ ծրագրերի և անընդհատ հնչող խոստումների պայմաններում Հայաստանը շարունակում է մնալ սրտանոթային հիվանդություններից մահացության առաջատար երկրների շարքում։
Հ․Գ․ Սիրելի՛ քաղաքացի, գնա՛ ընտրության, որպեսզի առողջապահական քաղաքականության գնահատականը տրվի ոչ թե ճոխ ելույթներով, այլ մարդկանց փրկված կյանքերով»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
63814.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104007.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99207.09.2026, 09:24