«Ի՞նչ է լինելու անկլավներն Ադրբեջանին հանձնելու դեպքում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է լինելու անկլավներն Ադրբեջանին հանձնման դեպքում
Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարում է, որ շարունակելու են Ադրբեջանի հետ սահմանազատումը։ Դա նշանակում է, որ Տիգրանաշենի հանձնումով Հայաստանի մնացած մասի կապը Սյունիքի հետ խախտվելու է։ Սոֆուլուի, Բարխուդարլուի հանձնումով Իջևանի կապը Բերդի հետ հիմնականում իրականացվելու է Գանձաքար-Իծաքար նորակառույց ճանապարհով, իսկ Իջևանի Այգեհովիտ, Վազաշեն բնակավայրերը կտրվելու են «մեծ աշխարհից»։ ՔՊ-ի նախընտրական քարոզչության ժամանակ Այգեհովիտ գյուղից մեկը խորհրդանշական բանալի հանձնեց Նիկոլ Փաշինյանին։ Այդ բնակիչը հասկանո՞ւմ է, որ Այգեհովիտ գյուղի Կայան բնակավայրի մոտ կեսը քարտեզով պատկանում է Ադրբեջանին ու դրանք կարող են տրվել Ադրբեջանին։ Վերին Ոսկեպարի հանձնումով Ադրբեջանին կարող է հանձնվել նաև Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, որի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանի տարածքով։ Ոսկեպար գյուղում կառուցված 3 առանձնատների տերերը տասնամյակներ շարունակ չունեն ՀՀ կադաստրից տրված սեփականություն վկայական, քանզի քարտեզով այդ տները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Վերին Ոսկեպարի հանձնումով խախտվելու է Իջևանի կապը Նոյեմբերյանի հետ, իսկ դրա այլընտրանքային Ենոքավան-Ջուջևան ճանապարհի միայն սկիզբն է կառուցված։ Վերին Ոսկեպարի հանձնումով Հայաստան մտնող մայր գազատարը հայտնվելու է Ադրբեջանի տարածքից մոտ 50 մետր հեռավորությամբ։ Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի սահմանագոտու բնակիչները մի տեսակ անհոգության մեջ են, կարծում են, թե Ադրբեջանի հետ վերջնական, արդար խաղաղություն է հաստատվել, էլ Ադրբեջանին հողեր չեն հանձնվելու»։

«Ի՞նչ է լինելու անկլավներն Ադրբեջանին հանձնելու դեպքում»․ Ոսկան Սարգսյան
2717:36
«Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու բանավեճին»․ Իվետա Տոնոյան
3917:18
«Բանակը «պատիժ կրելու» տեղ չի»․ Դավիթ Գալստյան
4417:00
«Այս գլուխգործոցն Աջափնյակի մետրոն և Ակադեմիական քաղաքը կկապի Նորքի ճոպանուղու հետ»․ Վահե Սարգսյան
5316:36
«Ի՞նչ են անում ՌՈ ծառայողներն անցակետերում»․ լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ)
7016:24
«Իբր քիչ ես արժեզրկել բանակը, հիմա էլ վարժական հավաքները որպես պատժամիջոց ես կիրառում»․ Արամ Գևորգյան
4616:00
Բագրատ Սրբազանի աջակիցներին չեն թողնում ջուր տանել նիստերի դահլիճ (տեսանյութ)
5215:54
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4515:42