«Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու բանավեճին»․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Պատասխանելով բազմաթիվ լրատվամիջոցների կողմից ստացված զանգերին՝ տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր չի մասնակցելու Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպվող կուսակցությունների առաջին համարների բանավեճին։
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ազատության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք և հանդիպում մեր ընտրողների, մեր հայրենակիցների հետ։ Գագիկ Ծառուկյանը նախընտրել է այդ կարևոր օրը լինել ժողովրդի կողքին, անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ, ներկայացնել կուսակցության ծրագրերը, տեսլականն ու առաջարկվող լուծումները, լսել մարդկանց հուզող խնդիրներն ու հարցերը։
Սրանից զատ բանավեճի մասնակիցներից առնվազն մեկը ամբողջ քարոզարշավի ընթացքում խուսափել է բովանդակային քննարկումից, առաջնորդվել է վիրավորանքների ու մեղադրանքների բառապաշարով եւ հենց այդ պատճառով էլ Գագիկ Ծառուկյանն իր ասելիքն այսօր երեկոյան ուղիղ կասի մեր հայրենակիցներին։ Սիրով հրավիրում ենք բոլոր քաղաքացիներին մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։
Հանդիպում ենք այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում»։

Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում
5619:42
Ավետիք Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով (տեսանյութ)
5018:28
«Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, կատարում են հասցեատերերը»․ Իշխան Սաղաթելյանի պաշտպաններ
5718:24
«Ստալինի ժամանակ լիներ, Դանչոն մենակով Հայաստանի կեսին Սիբիր կուղարկեր». Արգիշտի Կիվիրյան
6218:18
«Ուկրաինայում կսկսեն միմյանց կոկորդ կրծել». Մարգարիտա Սիմոնյան
9017:54
«Աշոտյանի նկատմամբ իրականացվող վերաբերմունքը ոչ թե ուժի, այլ թուլության ցուցիչ է»․ Վահագն Սարոյան
5517:24
«Շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում են անպատասխան». Շիրազ Մանուկյան
5916:12
Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
13815:31