«Սատկացնել, կզացնել, բոմժ» բառերի համար Պետրոս Ղազարյանն անջատեց Արտակ Սարգսյանի բարձրախոսը

142
Հինգշաբթի, 04 հունիսի, 2026 թ., 23:02
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության առաջնորդ Արտակ Սարգսյանը նախընտրական մեծ բանավեճի ժամանակ դիմեց Նարեկ Կարապետյանին. «Եթե պարտվեցիք, նստելու եք, սպասեք, տեսնեք, թե ոնց են ձեր հոպարին սատկացնում, կզացնում...»
«Հոպ, հոպ, հոպ, ոչ մի վիրավորական խոսք իմ տաղավարում ես թույլ չեմ տալիս»,- միջամտեց հաղորդավար Պետրոս Ղազարյանը:
«Մի րոպե, այսինքն Ալեն Սիմոնյանը վիրավորա՞նք էր ասում»,- երկակի ստանդարտների դեմ դժգոհեց Արտակ Սարգսյանը:
«Ես չգիտեմ Ալեն Սիմոնյանն ինչ էր ասում, վերաձևակերպեք հարցը, կամ ձեր ձայնը կտրում եմ»,- սպառնաց Պետրոս Ղազարյանը:
«Լավ, վերաձևակերպեմ հարցը՝ նայում եք՝ հոպարը ո՞նց ա բոմժ դառնում, թե...»,- խոսքը չկարողացավ ավարտել Արտակ Սարգսյանը, երբ Պետրոս Ղազարյանը հրահանգեց՝ «կտրեք ձայնը». բարձրախոսն անջատվեց:

«Երամակները և նախիրները՝ միջպետական ճանապարհին»․ Ոսկան Սարգսյան
4612:06
«Վաղը ակտիվ ցիկլոնի ներթափանցում է սպասվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5910:42
«Ձայն ուտելը քիչ ա, պետք ա մարսել»․ Մհեր Մկրտչյան
6109:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5108:24
«4-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է ջրամբարում, ավերման եզրին է»․ Նաիրի Հոխիկյան
9800:42
Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում
82Երեկ, 23:54
«Ալեն Ղևոնդյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել»․ Վարազդատ Հարությունյան
85Երեկ, 22:30
Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը փակվեց
85Երեկ, 21:42