Ուրբաթ, 05 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ծառուկյանի 300 միլիոն դոլարի գույքը թալանված է, թող գա, բացատրի` ով ա կատուն, ով առյուծը». Նիկոլ Փաշինյան

«Ծառուկյանի 300 միլիոն դոլարի գույքը թալանված է, թող գա, բացատրի` ով ա կատուն, ով առյուծը». Նիկոլ Փաշինյան
45
Այսօր, 01:12

Նախընտրական մեծ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմեց բանավեճից հրաժարված Գագիկ Ծառուկյանին. «Տեսա, որ Գագիկ Ծառուկյանն ինձ դատի է տվել, որ ես իրեն անվանել եմ թալանչի: Արձանագրենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթի շրջանակներում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է հայց, և նրա մոտ 300 միլիոն դոլարի գույք թալանված է ժողովրդից, թող գա այստեղ ու բացատրի, թե ինչպես է թալանել ժողովրդին: Ինչի՞ չկա, թող գա, պատասխանի: Մեծ-մեծ խոսում ա, ինչ-որ առյուծներից ա խոսում, թող գա, տենա՝ ո՞վ ա կատուն, ո՞վ ա առյուծը:
Ծառուկյանի բացակայության պայմաններում հակադարձեց Էդմոն Մարուքյանը. «Ուզում եմ հասկանալ՝ ապօրինի գույքի էդ թեման քանի՞ տարի կարելի է շահարկել, ու դրանով ընտրվել»:

«Ծառուկյանի 300 միլիոն դոլարի գույքը թալանված է, թող գա, բացատրի` ով ա կատուն, ով առյուծը». Նիկոլ Փաշինյան