«Ինչ տեղի ունեցավ 2019-ին, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցանքն է հայ ժողովրդի նկատմամբ». Լևոն Զուրաբյան

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի խնդրանքով ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել 2019-ին. «Այն, ինչ տեղի ունեցավ 2019-ին, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցանքն է հայ ժողովրդի նկատմամբ: Մեզ առաջարկված էր մի պլան, ընդ որում՝ Մինսկի խմբի համանախագահության կողմից, որով մենք ընդամենը պետք է հանձնեինք 5 շրջան Ղարաբաղից դուրս, պահպանեինք հայկական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի, Քելբաջարի ու Լաչինի նկատմամբ, իսկ Քելբաջարը վերադարձնելու համար Ադրբեջանը պետք է համաձայնվեր մեզ համար ընդունելի՝ Լեռնային Ղարաբաղի ստատուսին: Նման պլանը նա մերժել է: Ի դեպ, ոչ մի խոսք չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, և դա սուտ է, որ ինքն ասում է, թե 1996-ից խոսվում էր, թե Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: ՍՈՒՏ: Ինքը մերժեց, թաքցրեց իր ժողովրդից, հետո մեր ճնշման տակ հրապարակեց ու խայտառակվեց: Որովհետև կանչվել էր բանավեճի, հրապարակելուց հետո ասաց՝ դե լավ, էլ բանավեճ պետք չի. իհարկե պետք չի, որովհետև ամեն ինչն արդեն պարզ էր»:
Նարեկ Կարապետյանն արձագանքեց. «Այսինքն, մենք այսօր ֆիքսեցինք, որ եղել է Հայաստանի կառավարությունն ուներ զոհերից, բոլոր տեսակի ավերածություններից խուսափելու, Արցախի հարցը լուծելու ամենաձեռնտու տարբերակը, բայց այն չի ընդունվել, որովհետև մի ուժ իր մեջ համարձակություն չի գտել: Եվ այսօր մեղադրում է Արցախի ժողովրդին, թե թռել են, բայց թռնողն այստեղ անհավասարակշիռ քաղաքական գործիչն է»:

«Կա մեկ պրոադրբեջանական ուժ, և այդ մեկը դո’ւ ես, և այդ մեկը դո’ւ ես». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
1301:54
«Ինչ տեղի ունեցավ 2019-ին, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցանքն է հայ ժողովրդի նկատմամբ». Լևոն Զուրաբյան
3701:21
«Ծառուկյանի 300 միլիոն դոլարի գույքը թալանված է, թող գա, բացատրի՝ ով ա կատուն, ով առյուծը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4201:12
«Տղո′ւկ, քեզ կարգի հրավիրի′». Նիկոլ Փաշինյանը մատ է թափ տալիս Արման Թաթոյանի վրա
5901:00
«Վարչական մարմինները ստիպում են, որ քվեաթերթիկները նկարեն, ուղարկեն իրենց». Գուրգեն Կարապետյան
5500:48
«Իզուր ենք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4400:24
«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն ուզում է անել Հայաստանի հետ, ես կոչում եմ Ալիևի հանրաքվե». Արման Թաթոյան (տեսանյութ)
5200:12
Նարեկ Կարապետյանը փաստեց՝ 300 հազար ադրբեջանցիների մասին խոսույթն ակտիվացրել է Արտաքին հետախուզական ծառայությունը (տեսանյութ)
66Երեկ, 23:54