Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Արամ Սարգսյանին ու Գուրգեն Սիմոնյանին` վաղը դիմել ԿԸՀ, որ չեղյալ համարեն Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի գրանցումները

Հանրային հեռուստաընկերության եթերում «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ
3 ընդդիմադիր կուսակցությունների՝ «ՈւԺեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի մասնակցությունը ընտրություններին դելեգիտիմացնում է ընտրական պրոցեսը։
«Պետական մարմինները, փոխանակ այդ քաղաքական ուժերին արգելեն մասնակցել ընտրություններին, թույլ են տալիս մասնակցել ընտրություններին դրանով վարկաբեկելով ընտրական պրոցեսը»։
Շնորհապետական կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանն էլ հայտարարեց, եթե այստեղ օտար պետությունների կոլաբորացիոնալիստներ կան, ինչո՞ւ է թույլատրվել նրանց մասնակցել համապետական ընտրություններին։
«Հանարպետություն» կուսակցության առաջնորդը նույնպես հայտարարեց, որ «եռագլուխ հրեշին» չպետք է թույլ տալ մասնակցել ընտրություններին։
Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց Սիմոնյանին և Սարգսյանին այդ հարցով դիմել ԿԸՀ։
«Մենք քննարկել ենք և որոշել ենք, որ չենք դիմելու այդ հարցով ԿԸՀ, որովհետև, եթե մենք դիմենք՝ այդ մարդիկ ասելու են, այ, վախեցան ընտրությունները պարտվեն, իրենց մրցակիցներին հանեցին, դո՞ւք ինչի չեք դիմում ԿԸՀ։ Պարոն Սիմոնյան, դո՞ւք ինչի չեք դիմում ԿԸՀ, դա իրենց գործառույթն է, դուք, պարոն Սարգսյան, ինչի՞ չեք դիմում, դիմեք, թող «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկեն, որ Ռոբերտ Քոչարյանի գրանցումը չեղարկեն, որ ԲՀԿ-ինը չեղարկեն։ Ես Ձեզ կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել, որ երկուսին էլ չեղարկեն։ Մենք դա չենք անելու, որովհետև եթե մենք արած լինեինք, դուք բոլորդ ասելու էիք՝ ահա, վախեցաք»։
Նույն բանավեճում ավելի ուշ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ «ՀՀ անկախությունը և խաղաղությունը վտանգված են, և սա իմ՝ ԿԸՀ դիմելու խնդիրը չէ, պարոն վարչապետ»։

«Դուք ինչո՞ւ եք ծնվել». Սպարտակ Կյուրեղյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
3502:42
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում հետախուզման մեջ է, հերքվում է
3102:36
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
3602:30
«Մեր հայրենակիցներն 9 ամիս սովի մեջ են եղել, որովհետև դուք Պրահայում ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3502:24
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Արամ Սարգսյանին ու Գուրգեն Սիմոնյանին՝ վաղը դիմել ԿԸՀ, որ չեղյալ համարեն Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի գրանցումները (տեսանյութ)
4002:06
«Կա մեկ պրոադրբեջանական ուժ, և այդ մեկը դո’ւ ես, և այդ մեկը դո’ւ ես». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
5001:54
«Ինչ տեղի ունեցավ 2019-ին, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցանքն է հայ ժողովրդի նկատմամբ». Լևոն Զուրաբյան
5301:21
«Ծառուկյանի 300 միլիոն դոլարի գույքը թալանված է, թող գա, բացատրի՝ ով ա կատուն, ով առյուծը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5501:12