Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում հետախուզման մեջ է, հերքվում է

«Հանրային հեռուստաընկերության» եթերում նախընտրական մեծ բանավեճի ընթացքում Սամվել Կարապետյանի մասին Փաշինյանը նման հայտարարություն է արել․ «Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում էլ ա հետախուզման մեջ՝ փողերի լվացման համար»։
«Ֆակտոր»-ը գրում է, որ այս հայտարարությունը բաց աղբյուրներում հրապարակումներով չի հաստատվում։ Փողերի լվացման հոդվածով քրեական գործ Ֆրանսիայում քննվում է, որն առնչվում է Կարապետյանին պատկանող գույքին։ Ֆրանսիայի Ռոկբրուն-Կապ-Մարտեն համայնքում (Պրովանս-Ալպեր-Լազուրի ափի շրջան) գտնվող Մարիա Իրինա վիլլան թղթերով պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա «իրական շահառուն» ռուսական գազային և նավթային հսկայի՝ «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է՝ «Գազպրոմ Նեֆթ»-ը: Այդ մասին ավելի վաղ գրել է ֆրանսիական Le Monde-ը։ «Վիլլա Մարիա Իրինա» վերանվանված գույքը պաշտոնապես պատկանում է ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Բայց կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար պատասխանատու ազգային կառույցը (Junalco), որը նախաքննություն է սկսել փողերի լվացման համար, կասկածի տակ է դնում այս հանգամանքը։ Բացի այդ, օրեր առաջ The Insider-ը հայտնել է, որ մանրամասն ուսումնասիրել է առանձնատան պատմությունը՝ հիմնվելով այն ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների վրա, որոնց միջոցով գրանցվել է սեփականության իրավունքը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Դուք ինչո՞ւ եք ծնվել». Սպարտակ Կյուրեղյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
3502:42
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում հետախուզման մեջ է, հերքվում է
3102:36
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
3602:30
«Մեր հայրենակիցներն 9 ամիս սովի մեջ են եղել, որովհետև դուք Պրահայում ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3502:24
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Արամ Սարգսյանին ու Գուրգեն Սիմոնյանին՝ վաղը դիմել ԿԸՀ, որ չեղյալ համարեն Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի գրանցումները (տեսանյութ)
4002:06
«Կա մեկ պրոադրբեջանական ուժ, և այդ մեկը դո’ւ ես, և այդ մեկը դո’ւ ես». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
5001:54
«Ինչ տեղի ունեցավ 2019-ին, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցանքն է հայ ժողովրդի նկատմամբ». Լևոն Զուրաբյան
5301:21
«Ծառուկյանի 300 միլիոն դոլարի գույքը թալանված է, թող գա, բացատրի՝ ով ա կատուն, ով առյուծը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5501:12