Ուրբաթ, 05 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Սրանց համար բանակ գնալը շանտաժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է». Տիգրան Աբրահամյան

«Սրանց համար բանակ գնալը շանտաժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է». Տիգրան Աբրահամյան
44
Այսօր, 09:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռազմական ոստիկանության հերթապահությունը «Զվարթնոց» օդանավակայանում և իշխանության մունետիկների՝ դրսից եկող հայերին վարժական հավաքներով սպառնալու մոտեցումը պարզորոշ ցույց են տալիս ռեժիմի իրական վերաբերմունքը բանակի նկատմամբ։
Սրանց համար բանակ գնալն ու ծառայելը շանտաժի, պատժի, սպառնալիքի և բանտ նստեցնելու պես մի բան է:
Իրականում բանակն ու ծառայությունը հայրենասիրության, նվիրումի և արժանապատվության դրսևորման հարթակ են, իսկ այդ առաքելությունն ու գաղափարը այս իշխանության համար հավերժ խորթ են մնալու»: