«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե

115
Ուրբաթ, 05 հունիսի, 2026 թ., 17:30
Հակակոռուպցիոն կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է այնպիսի ընտրակաշառքի սխեմա և կանխել դրա հետագա հանցավոր գործունեությունը, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն:
4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով, նրանցից 2-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական միջոցառումներ հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հետապնդումներ սկսելու համար:
Աղբյուրը` Հակակոռուպցիոն կոմիտե

Մի խումբ աղջիկներ ծեծել են մեկ այլ աղջկա․ քրեական վարույթ է նախաձեռնվել (տեսանյութ)
1620:36
Մեծ Բրիտանիան ամբողջությամբ անցել է էլեկտրոնային վիզաների
4020:28
Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
5819:00
«Շատերը ձև են տալիս, թե աշխատում են». Սամվել Գևորգյան
7517:12
«Իրական մտավորականը պետք է լինի միշտ ընդդիմադիր»․ Արա Պողոսյան
7517:06
«Վարչապետի հետ վերջին անգամ շփվել եմ մեկ տարի առաջ». Վահագն Հովակիմյան
7916:48
«Անսպասելի զուգահեռ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8716:00
«Օլիմպավանի սաներին չեմ կարողանում պատասխանել, թե ինչու է այն փակ»․ Էրիկ Օհանյան
7515:18