«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնում է․ «Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող գիտակրթական ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին՝ ցեղասպանագիտության ոլորտում իրականացվող գիտական, կրթական և հանրային իրազեկման աշխատանքների համար։
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանում և Սփյուռքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ Եկեղեցու նախաձեռնություններին՝ ընդգծելով ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման կարևորությունը ժողովուրդների իրավունքների պաշտպանության ու մարդկության դեմ գործված ոճրագործությունների կանխարգելման գործում։
Հանդիպմանը խոսվեց Արցախի հայաթափման, արցախահայության հիմնարար իրավունքների ոտնահարման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների մասին։ Ընդգծվեց, որ տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական ցեղասպան գործողություն է, ինչը վկայում է, որ մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունն ու դրանց ոչ համարժեք դատապարտումը շարունակում են ծնել նոր ողբերգություններ։
Զրույցի ընթացքում քննարկվեց նաև ցեղասպանագիտության ոլորտում կրթական նախաձեռնություններին հոգևորականների մասնագիտական ներգրավվածության մասին»։

«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
3517:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
3417:30
«Էն քաղաքական գործիչը, որ իր առաջ խնդիր չի դնում, որ էս աղջնակն իր տանն ապրի, քաղաքական գործիչ չի». Սուրեն Սահակյան (տեսանյութ)
6116:48
«Օդանավակայանում բաժանվող ծանուցագրերն օրինական չեն». Նաիրի Հոխիկյան
5316:42
«Էսօր ժողովուրդը տեր ա, իշխանությունը՝ ծառա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5814:48
««Armat Media»-ից 11 հեռախոս են առգրավել, 2 համակարգիչ». Աղավնի Սուքիասյան (տեսանյութ)
6514:30
«1937 թիվը վերադարձել է». Կարինե Հարությունյան (տեսանյութ)
6814:18
«Հրահանգը տրված է». Կարինե Հարությունյան
9113:54