«Քննչականի հապճեպ հրապարակումն ուղղված է ներպետական զարգացումներին Աշոտյանի մասնակցությունը կանխելուն»․ Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ հետ որևէ կարգավիճակում աշխատած յուրաքանչյուր ոք գիտի, որ երբևէ չեմ արել որևէ բան, որ կարող է հակառակ լինել իմ ծառայության նպատակներին, առավել ևս՝ պետական շահին: Անկախ նրանից, եղել եմ պետական պաշտոնի, մասնավոր հատվածում, թե հասարակական գործունեության մեջ, ինչպես օրինակ, բազմաթիվ կառույցների խորհուրդների անդամ կամ ղեկավ եղածս շրջանում, միշտ արել եմ առավելագույնն ինձ վստահված կառույցի կամ ոլորտի զարգացման և առաջընթացի համար: Եվ արել եմ դա միշտ բարձր արդյունավետությամբ: Բացառություն չէ նաև Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնում իմ աշխատանքը:
Չգիտեմ, թե ի՞նչ են այս անգամ հորինել ռեժիմի գրպանային քննիչները: Համալսարանի գույքի օտարման այս դեպքն առհասարակ չեմ մտաբերում, բայց վստահաբար գիտեմ, որ բացառված է, որ որոշում կայացրած լինենք, որ հակառակ լիներ Բրյուսովի անվան ինստիտուտի շահերին: Ես գիտեմ, որ մենք նման բան երբեք չէինք անի, ուստի չափազանց հանգիստ եմ այս նոր, ինչպես նաև նախկին մտացածին մեղադրանքների մասով:
Ակնհայտ է, որ այսօրվա քննչականի հապճեպ հրապարակումն առաջին հերթին ուղղված է իմ լավ ընկերոջը, Հայաստանի ընդդիմադիր դաշտի ամենամտածող, կարող և ազդեցիկ դերակատարներից մեկին, բացառիկ հայրենասեր Արմեն Աշոտյանին իր երեկվա եթերի համար պատժելուն և առաջիկա ներպետական զարգացումներին նրա մասնակցությունը կանխելուն: Փոխարենը, քաղաքական ընդդիմախոսների դեմ գործ կարելը պարզապես ամոթալի երևույթ չէ, դա ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ արգելված և հետևաբար հանցավոր արարք է:
Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում և հունիսի 7-ին մեկ մարդու պես մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին: Դրանք ավելին են, քան խորհրադարանական ընտրություն: Դրանք երկիրը ազգակործան պատուհասից, խրոնիկ կապիտուլյանտից փրկելու վերջին հնարավորությունն է»:

«Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը». Արթուր Խաչատրյան
9900:18
«TRIPP-ի հարցով Եվրասիական գերտերությունները միավորվելու են հակադարձման ջանքերի մեջ». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
146Երեկ, 18:42
Երևանի ավագանու 4 անդամ տեղափոխվեց ԱԺ
143Երեկ, 18:36
«Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան հաջողությամբ բեմադրում է ԼՂՀ լուծարման ողբերգության վերջին արարը». Վահրամ Աթանեսյան
190Երեկ, 18:18
Պուտինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել է «ռեկորդային»՝ դրանց նախաձեռնողներին հասցվող վնասի առումով
270Երեկ, 17:47
«Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը»․ փաստաբանը դիմել է Ալիևին
253Երեկ, 17:29
«Մեծ Բրիտանիայում կառավարության փոփոխությամբ հակառուսական կուրսը չի փոխվի»․ Զախարովա (տեսանյութ)
256Երեկ, 17:05
«Գիտե՞ք՝ Հայաստանում և Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է»․ Դավիթ Ամալյան
140Երեկ, 16:42