««Արմատ մեդիա»-ում իրականացված գործողությունների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն»․ ՄԻՊ

«Արմատ մեդիա» լրատվամիջոցում հունիսի 5-ին իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
«Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագրությունում իրականացրել են խուզարկություն՝ ներկայացնելով դատարանի համապատասխան որոշումը։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել, որ դատարանի որոշումների իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալը Պաշտպանի լիազորությունների շրջանակից դուրս է։
Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագիր Աղավնի Սուքիասյանի հետ։
Ստացված տեղեկությունների ամփոփմամբ՝ իրականացված գործողությունների իրավական հիմքերի և դրանց ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմնիններից։
Ստացված տեղեկությունների և իրավասու մարմինների տրամադրած պարզաբանումների հիման վրա հարցը կդիտարկվի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր։
Նկատի ունենալով խոսքի և լրատվական գործունեության ազատության կարևորությունը ժողովրդավարական պետության ամրապնդման տեսանկյունից՝ հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։
Հանրային նշանակություն ունեցող նոր տեղեկությունների առկայության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է հայտարարության մեջ։

«Թույլ չենք տա ԱՄՆ-ին որոշել, թե երբ պետք է պատերազմ լինի, երբ՝ խաղաղություն»․ Բաղայի
5013:33
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար»․ Էդմոն Մարուքյան
1613:30
«Լիահույս եմ, որ կձեռնարկվեն միջոցներ՝ թույլ չտալու իրանցիներին ներքաշվել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների մեջ»․ Արման Աբովյան (տեսանյութ)
4312:54
ԲՀԿ ներկայացուցիչները նամակ են հանձնում Իրանի դեսպանին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5812:30
«Այսօր մենք զրկված ենք մեր ազատությունից, բայց իրականում բանտում է հայտնվել մեր ողջ երկիրը»․ Ավետիք Չալաբյան
5612:24
«Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ»․ #NYT
17211:51
«Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին»․ Սուրեն Սարգսյան
6811:24
«ՌԴ կառավարությունն անում է հնարավորն ու անհնարինը՝ ինձ ՌԴ վերադարձնելու համար». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
6911:18