«Սինգապուրում հետազոտողները նռան կեղևը վերածել են ջրի մաքրման նյութի»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Սինգապուրի ազգային համալսարանի հետազոտողները նռան կեղևը վերածել են ջրի մաքրման նյութի: Մշակված ածխածնային նանոմատերիալը ջրից հեռացնում է վտանգավոր արդյունաբերական աղտոտիչ 4-նիտրոֆենոլը: Կենսածուխ ստանալու համար նռան կեղևը տաքացվել է մինչև 600°C՝ թթվածնի բացակայության դեպքում, ապա մանրացվել է նանոմասնիկների՝ առանց կոշտ քիմիական նյութերի օգտագործման: Ուսումնասիրությունը ?հրապարակվել է «Environmental Nanotechnology, Monitoring & Management» ամսագրում:
Լաբորատոր փորձարկումների արդյունքում նանոբիոածուխը ջրից հեռացրել է տոքսինի ավելի քան 94%-ը ընդամենը 90 րոպեում: Նյութը կարող է լվացվել և վերօգտագործվել. երեք ցիկլից հետո արդյունավետությունը մնում է 86%: Գիտնականներն այժմ փորձարկում են մեթոդը իրական արդյունաբերական կեղտաջրերի վրա»:

«Սինգապուրում հետազոտողները նռան կեղևը վերածել են ջրի մաքրման նյութի»․ Լևոն Ազիզյան
4402:06
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
5800:24
«Դասական Եվրոտեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (տեսանյութ)
58Երեկ, 23:42
««Ո՞վ է պատասխան տալու, որ 12-ամյա երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց»․ Կարինե Թորոսյան
91Երեկ, 23:23
Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
75Երեկ, 22:12
«Հովհաննավանքի պատերին կարագլույծի համար կամերա են մեխել, եթե սա վանդալիզմ չէ, ի՞նչ է»․ Հովհաննես Իշխանյան
78Երեկ, 20:54
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
85Երեկ, 20:30
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3593-ի
123Երեկ, 19:52