Կիրակի, 07 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դասական Եվրոտեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

«Դասական Եվրոտեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը
41
Երեկ, 23:42

«Պատանի երաժիշտների դասական Եվրոտեսիլ 2026» հեղինակավոր մրցույթում, որն Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, հյուրընկալվեց Երևանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը։ Նա կատարեց Միկոլայ Մայկուսիակի Դասական կոնցերտ՝ ակորդեոնի համար ստեղծագործությունը։

Երկրորդ տեղը զբաղցրեց Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինյան։ Նա կատարեց Էմանուել Սեժուռնինի Կոնցերտ մարիմբայի և լարայինների համար գործը։

Հայաստանի պատվիրակը՝ 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Նա կատարեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

«Դասական Եվրոտեսիլ»-ին մասնակցեցին ջութակահարներ, դաշնակահարներ, կլարնետահար, ակորդեոնահար, ֆլեյտահար, մարիմբահարներ Հայաստանից, Բելգիայից, Կիպրոսից, Չեխիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Սերբիայից, Շվեդիայից և Շվեյցարիայից:

Բոլոր երկրների ներկայացուցիչները հանդես եկան Հայաստանի ազգային ֆոլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգը ղեկավարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։