17։00-ի դրությամբ ձերբակալվել է 14 անձ

Հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից՝ նշելով, որ արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 19, քվեարկության գաղտնիության խախտման՝ 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2, ընտրակաշառք տալու՝ 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ։ «Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկությունները ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․ Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ։ Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 916 անձ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 820 զանգ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1250 քաղաքացու»,- ասվում է հաղորդագրությունում։

«Ռեկորդային ցուցանիշներ ունենք». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
418:54
«Լորում ՔՊ-ական կոմունալի պետն ու իր կինը քվեաթերթիկները լցրել են պարկն ու տարել». Լիա Սարգսյան (տեսանյութ)
1318:48
Պարզաբանում Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում այլ անձի հաշվառման մասին
2918:42
Ընտրությունների օրվա երկրորդ կեսի դիտարկումների ամփոփում. «Արդար Քվե»
3518:36
ՔՊ-ականը մտել է քվեախուց և ուղղորդում է տարեց կնոջը (տեսանյութ)
2918:30
Ընտրության մասնակցողների թիվը՝ ժամը 17:00-ի դրությամբ
7218:28
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4418:18
17։00-ի դրությամբ ձերբակալվել է 14 անձ
3618:12