Կիրակի, 07 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
50
Այսօր, 19:48

ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա.Հ.-ն մի խումբ անձանց ուղղորդել է ընտրել տվյալ համարի ներքո հանդես եկող կուսակցությանը:

Ա.Հ.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրական իրավունքի իրականացումը, ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Կատարվում է նախաքննություն: