«Ասացի, որ երրորդ վստահված անձ չպետք է լինի ընտրատեղամասում». ինչու են ՔՊ-ականները հարձակվել Լևոն Հոխիկյանի վրա

ՄԱՄՈՒԼ.ամ-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել լրագրող Նաիրի Հոխիկյանի եղբոր՝ Լևոն Հոխիկյանի հետ և մանրամասներ պարզել այսօրվա բռնության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Լիճք գյուղում, որտեղ նա «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ է, ՔՊ-ական վարչական ղեկավար Սիրական Սիրականյանն ու իր համախոհները ծեծել էին նրան:
Մեզ հետ զրույցում Լևոն Հոխիկյանը մասնավորապես պատմեց. «Ընտրատեղամասում ՔՊ-ի երեք վստահված անձինք էին գտնվում, այնինչ օրենքը պահանջում է, որ երկու անձից ավելի չպետք է լինեն: Նշեմ, որ երրորդը գյուղի վարչական ղեկավարն էր, պահանջեցի, որ դուրս գա, առաջացավ կոնֆլիկտ, ապա հայհոյանքներ, կոպիտ բառեր: Ասացի, որ դրա ժամանակը չի, հետո կարող ենք պարզաբանել: 1 ժամ հետո ես ընտրատեղամասից դուրս եմ եկել՝ նորից հարցերի պարզաբանում, այսպես ասած՝ «ռազբորկա» են իրականացրել, հարձակվել վրաս, հարվածներ հասցրել»:
Լևոն Հոխիկյանը խոստացավ ավելի ուշ առավել ծավալուն տեղեկություն տալ, հիմա նա կրկին վերադարձել է ընտրատեղամաս և մասնակցում է ձայների հաշվարկին:

«Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
1309:36
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4807:06
«Ծովափնյա Բաթումում գները շատ ավելի ցածր են, քան Երևանում». Ոսկան Սարգսյան
9903:12
«Անկարայի ռազմատեխնիկական փակուղին». Արտակ Զաքարյան
9302:12
«Անհրաժեշտ է, որ կանգնեք ձեր սոցիալ-էկոլոգիական իրավունքների պաշտպանության համար». Օլեգ Դուլգարյան
9701:06
Honda-ն ներմուծում է արհեստական բանականության քննություններ և դրամական բոնուսներ աշխատակիցների համար
22600:46
Սաուդյան Արաբիայի օդանավակայանը հարձակման է ենթարկվել Եմենից
23100:22
«Ռուսական բանակի վիճակն իրո՞ք այսքան ողբերգական է». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
10900:06