Ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների թիվը` ժամը 20:00-ի դրությամբ

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում միայն 2026 թվականի հունիսի 7-ի՝ ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ, որից 43-ը՝ մարզային քննչական ստորաբաժանումներում, 16-ը՝ Երևան քաղաքի քննչական ստորաբաժանումներում:
Այսպես՝
ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ:
ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) նախաձեռնվել է 30 քրեական վարույթ:
ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը) նախաձեռնվել է 17 քրեական վարույթ:
ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնվել է 3 քրեական վարույթ:
Քրեական վարույթների շրջանակում ձերբակալվել է 9 անձ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
3115:48
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4515:18
«Վերջին 30 տարում Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկերում գրանցել է բազմաթիվ մշակութային արժեքներ». Լիլիթ Գալստյան
7014:24
«Շուրջ 30 տարի ՀՀ-ի կողմից հայտեր չեն ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին». Ժաննա Անդրեասյան
8213:24
«ՀՀ-ում քանի՞ երեխա կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանալ, եթե պետբյուջեով չկազմակերպվեին այդ համերգները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8912:54
«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
10012:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
21811:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
8611:24