«Իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը. 30% ունեն». Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը հրատապ հայտարարություն տարածեց իր բնորոշմամբ՝ «այս խայտառակ ընտրությունների» իրավիճակի մաիսն:
«Այս մեկ ամսում մենք ենթարկվել ենք հալածանքների, բռնությունների, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի կալանավորված է, 700-ից ավելի մարդ ձերբակալվել է: Այս մարդիկ նունիսկ չհանգստանալով՝ որոշեցին ընտրության օրը անհասկանալի գործերով զբաղվել: Աշխարհում չի եղել մի դեպք, երբ հաշվարկն ընդհատեն ու ասեն՝ առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները՝ տեսնելով, որ իրենց արդյունքները նվազում են, կանգնեցրին հաշվարկը: Նույնիսկ չենք հասկանում՝ առավոտյան ի՞նչ են մեզ ասելու: Վստահ եղե′ք՝ ընտրական արդյունքները դեռ չկան, մի′ անհանգստացեք, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը: Դուք նույնիսկ նրանց դեմքերի արտահայտություններից կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում: 30 տոկոս ձայն ունենալով՝ հայտարարում են, թե հաղթել են: Հենց սկսվեցին քաղաքների արդյունքների ամփոփումը, անցան հատուկ գործողությունների: Ապօրինությունները շարունակվում են: Անպայման առավոտյան վերջնական արդյունքներն ունենալուց հետո մենք հայտարարությամբ հանդես կգանք ընտրության արդյունքների մասին: Նորից մեր կարծիքը կհայտնենք»,- ասաց նա:

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
5119:00
«Շատերը ձև են տալիս, թե աշխատում են». Սամվել Գևորգյան
7017:12
«Իրական մտավորականը պետք է լինի միշտ ընդդիմադիր»․ Արա Պողոսյան
7017:06
«Վարչապետի հետ վերջին անգամ շփվել եմ մեկ տարի առաջ». Վահագն Հովակիմյան
7416:48
«Անսպասելի զուգահեռ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8516:00
«Օլիմպավանի սաներին չեմ կարողանում պատասխանել, թե ինչու է այն փակ»․ Էրիկ Օհանյան
7415:18
«Այս տեմպերը հուշում են, որ կարող է նշանակվել որպես ԱԺ էլեկտրիկ»․ Էդգար Ղազարյան
7714:48
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8814:24