Երկուշաբթի, 08 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Գնդակն ընդդիմության դաշտում է»․ Կոնստանտին Տեր-Նակալյան

«Գնդակն ընդդիմության դաշտում է»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
92
Այսօր, 11:12

«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրականում պատկերը հետևյալն է. եթե նիկոլենք էդ կրկնաքվեարկություններով, քվեարկող շրջիկ զորամասերով, այլ ընտրակեղծարարություններով ու զեղծարարություններով 100000 ձեն ավել են կռճոնել, ուրեմն իրենք իրականում պարտվել են ու հավաքական ընդդիմությունը մեծամասնություն կվերցներ անցողիկ շեմը չհաղթահարածների ձայների վերաբաշխումից հետո։
Ինձ թվում է՝ որևէ մեկին պետք չէ համոզել, թե ինչ զռռացող խախտումներով են անցել ընտրությունները ու դրանք, իհարկե, կարող էին ունենալ և ունեցել են էական ազդեցություն ընտրությունների վերջնարդյունքի վրա։ Գնդակը ընդդիմության դաշտում է, ժողովրդին անուն չդնեք, ժողովուրդն արեց այս իրավիճակում գրեթե ամեն բան, որ կարող էր անել թույլ կազմակերպված ժողովուրդը»։