Երեքշաբթի, 09 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ժամը 20։03-ի դրությամբ տեղամասին մոտեցավ զինվորներով լի հերթական «ԿամԱԶ»-ը». Լիա Սարգսյան

«Ժամը 20։03-ի դրությամբ տեղամասին մոտեցավ զինվորներով լի հերթական «ԿամԱԶ»-ը». Լիա Սարգսյան
55
Այսօր, 00:36

Լրագրող Լիա Սարգսյանը հունիսի 7-ին ընտրախախտման հերթական միջադեպի մասին է պատմում. «Արմավիրի մարզպետի գյուղում ենք, 16/16 ընտրատեղամասում: 19:00-ի դրությամբ զինվորների աննախադեպ հոսք է դեպի ընտրատեղամաս։ Տարածքում քաղաքացիական անձինք կան, իսկ հրամանատարներն ակտիվ շփումների ու քննարկումների մեջ են նրանց հետ։ Ամբողջ գործընթացին հետևում է ռազմական ոստիկանությունը, քաղաքացիական մեքենաներով ինչ-որ մարդիկ:
*Երբ քվեարկության ավարտին մնացել է մոտ 30 րոպե, ձևացրինք, թե ավարտել ենք աշխատանքը և հեռացանք տեղամասից։
*Սակայն տեղամասի փակվելուց ընդամենը 5 րոպե առաջ վերադարձանք և ականատես եղանք հետևյալ պատկերին․ ներսում կային աննախադեպ թվով զինվորներ։ Հանձնաժողովի անդամները խուճապահար կրկնում էին. «Շուտ արեք, շուտ արեք»։
*Ժամը 20։00-ին հիշեցրինք, որ քվեարկությունն ավարտվել է։ Դռները փակվեցին, սակայն ներսում դեռևս մեծ թվով զինվորներ էին գտնվում։
*Բայց ամենակարևորը տեղի ունեցավ դրանից հետո։
Ժամը 20։03-ի դրությամբ տեղամասին մոտեցավ զինվորներով լի հերթական «ԿամԱԶ»-ը։
Մենք կանգնեցինք տեղամասի մուտքի մոտ և բառի բուն իմաստով թույլ չտվեցինք, որ արդեն փակված դռները կրկին բացվեն։
Մինչ այդ, հանձնաժողովի որոշ անդամներ արդեն քննարկում էին, թե ինչպես կազմակերպել զինվորների քվեարկությունը տեղամասի փակվելուց հետո։
Արդյունքում, մեր համառության շնորհիվ դռները չբացվեցին։
Դրանից հետո հրամանատարը զանգահարեց ինչ-որ մեկին և զեկուցեց, թե քանի զինվոր է մասնակցել քվեարկությանը։ Այնուհետև նա վիճաբանության մեջ մտավ մեզ հետ և հեռացավ։
Մանրամասները՝ տեսանյութում»:

Աղբյուրը`   Լիա Սարգսյան